loader
«Ժամանակ». Պավել Ֆելգենհաուեր. Սեփական ավիացիա ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար

«Ժամանակ». Պավել Ֆելգենհաուեր. Սեփական ավիացիա ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար

Ռուսաստանցի ռազմական փոր­ձագետ Պավել Ֆելգենհաուերը չգի­տի, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակ­ներ կամ զինտեխնիկա Հայաստանը կարող է ձեռք բերել այս տարի Ռու­սաստանի կողմից տրամադրված 100 մլն դոլարանոց «ռազմական վարկի» կամ այլ գործարքների շրջանակում, բայց համաձայն է այն տեսակետին, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր օդուժը:

Փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը չունի սեփական ռազմական կործանիչներ, իսկ Հայաստանի տարածքում գտնվող կործանիչները պատկանում են Ռու­սաստանի օդատիեզերական ուժերին և դրանք, ամենայն հավանականու­թյամբ, գործի չեն դրվի, չեն միջամտի, եթե վերսկսվի զինված հակամարտու­թյունը Ադրբեջանի հետ:

«Հավանաբար արժի ունենալ սեփա­կան կործանիչներ, բայց դա շատ թանկ հաճույք է: Իսկ ընդհանրապես Հայաս­տանի զինված ուժերին տարբեր զինա­տեսակներ են պետք: Ըստ էության, Հա­յաստանին պետք է ոչ միայն ռուսական, այլև այնպիսի զենք, որը Ռուսաստանը չունի և չի կարող վաճառել, օրինակ, իսրայելական լիցենզիայով արտադր­ված անօդաչու թռչող սարքեր: Հայաս­տանին ցանկացած զինատեսակ օգուտ կտա, իսկ սեփական ավիացիա ունե­նալը շատ կարևոր է: Կարևոր է ունե­նալ կապի և ռադիոէլեկտրոնային պայ­քարի (ՌԷՊ) ավելի ժամանակակից մի­ջոցներ, տեղորոշիչներ՝ հակառակորդի հրետանու կրակակետերը գտնելու հա­մար: Սա շատ կարևոր է՝ հատկապես դիրքային պատերազմի պայմաննե­րում: Բայց պարզ չէ, թե Ռուսաստանը կվաճառի՞ Հայաստանին ՌԷՊ-ի ժամա­նակակից սարքավորումներ: Ընդհան­րապես Հայաստանին պետք են ՌԷՊ-ի միջոցներ»,- մեկնպբանեց Ֆելգենհաուերը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությանը մեր տարածաշրջան և այն հարցին, թե ամերիկացիները զենք կվաճառե՞ն Ադրբեջանին և Հայաստանին, Ֆելգենհաուերը կարծիք հայտնեց, որ ամերի­կացիները կարող են մատակարարել սպառազինության լուրջ համակարգեր, եթե ուզենան: Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն ունի այդ համակարգերի համանման օրինակները, բայց այստեղ կա շատ լուրջ խնդիր՝ ԱՄՆ-ի հետ ռազ­մական համագործակցությունը վատ արձագանք կառաջացնի Ռուսաստա­նում: Եվ հետո այս տարածաշրջանի երկրներին զենք վաճառելու ամերի­կյան առաջարկն իրականում կապված է Իրանի հետ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս