loader
«Ժամանակ». Սա դիվերսիա է երկրի պատմության և արդարադա­տության դեմ

«Ժամանակ». Սա դիվերսիա է երկրի պատմության և արդարադա­տության դեմ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է 1990- 1997թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը:

- Պարոն Աբգարյան, Ազգա­յին ժողովն ընդունեց Կառա­վարության ծրագիրը, ինչպե՞ս կգնահատեք այն:

Դա անսպասելի չէր ընդդի­մության բացահայտ թուլության պայմաններում: Կարծում եմ՝ այդպես էլ պիտի լիներ նաև այն լարվող պայմանների թելադ­րանքով, որոնք կուտակվել էին հեղափոխությունից հետո: Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին՝ իմ տպավորությունն այն է, որ բարի ցանկություններն ու ներքին ձգձգվող սաբոտաժը իրենց հետևանքն են թողել դրա նպատակադրվածության, համակարգվածության և գործնականության վրա: Պետք էնշել, որ հենց սկզբնապես էլ հաղթանա­կած հեղափոխությունը կարող էր այս կարգի ծրագիր ներկա­յացնել, եթե դրան խանգարող որոշ օբյեկտիվ հանգամանքներ չլինեին:

Նախկին իշխանություննե­րի մնացորդները վարչապետ Փաշինյանի կառավարությա­նը մեղադրում են Արցախի հարցում պարտվողական դիր­քորոշման մեջ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

Ինքներդ դատեք, նախկին իշ­խանությունների այդ մնացորդ­ներին թվում է, թե ունենալով ֆի­նանսական մեծ միջոցներ, կադ­րային որոշակի ներկայություն կառավարության մեջ, լայն ընդգրկվածություն միջին պետ-բյուրոկրատիայում, ռուսական կողմի աջակցությունը, որոնց գումարվում են նաև նոր իշխա­նավորների անփորձության երևակումներն ու ժամանակի բերող անխուսափելի հասարակական հիասթափության երևույթները՝ իրենք կարող են իշխանությանը վերագրավել: Սա թվացյալ հնա­րավորություն կմնա, քանի որ այդ հանցագործների նկատ­մամբ ժողովրդական ատելու­թյունը նույնիսկ նոր իշխանափոխության հնարավորության դեպ­քում էլ չի նվագի: Ինչևէ, հակա­հեղափոխականները, հույս կա­պելով վերոհիշյալ հանգամանք­ների հետ, աշխատում են իրենց քարոզչությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնց նկատմամբ ժողովուրդն առավել զգայուն է ու նաև ժամանակի ընթացքում որոշ չափով մոլորեց­ված: Ահա այդպիսին է նրանց բարձրացրած աղմուկը, թե իբր Փաշինյանը «պարտվողական դիրքորոշում» ունի Արցախի հարցում, և դրան էլ զուգահեռ՝ ձգտում են չարամիտ բամբա­սանքներ տարածել, թե իբր այդ հարցում նրա ունեցած այդպիսի «դիրքորոշման» հետևում կանգ­նած է համաժողովրդական հե­ղափոխության միակ անվերա­պահ աջակից քաղաքական ու­ժը՝ «Կոնգրեսը» և նրա ղեկավա­րը: Այնինչ Արցախի հարցին քիչ թե շատ ծանոթ մարդու համար այդպիսի պնդումներն անհեթե­թություններ են: Իրականու­թյունն այն է, որ Փաշինյանն օբյեկտիվորեն դեռ նոր է փոր­ձում մուտք գործել ղարաբաղյան հակամարտության ծալքերը, ին­չի դեպքում առանձին ոչ հաջող ձևակերպումներն անխոաափելի են: Առայժմ հայ-ադրբեջանական շփումները բանակցություն­ներ անվանել չի կարեփ, էլ ուր մնաց գրանցում «դիրքորոշում» գտնելը:

- Վերջին շրջանում նաև որո­շակի արշավ է սկսվել Հայ ազ­գային կոնգրեսի դեմ: Այդ ար­շավին անմասն չեն մնացել անգամ «Իմ քայլի» որոշ ներ­կայացուցիչներ: Ձեր կարծի­քով՝ ո՞րն է դրա նպատակը:

- Ընթերցողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այդ արշավի նողկալի բնույթի վրա: Դա նույնն է, ինչ որ տեղի էր ունենում ղարաբաղյան կլանի իշխանության ողջ ընթացքում՝ անհետևանք մե­ղադրանքներ ՀՀՇ-ականների դեմ՝ հիմնված ստի ու կեղծիքնե­րի վրա, որոնց նպատակն էր ոչ թե գործեր հարուցելը նրանց դեմ, այլ ժողովրդի աչքում բարո­յապես ոչնչացնելը: Գող-դավաճաններն ու նրանց սպասարկու ողորմելի լաքեյները ունիսոն կազմած մոտ 30 տարի գոռգո­ռում էին՝ «բռնեք գողին», «Արցա­խը ծախում են»: Դրանց առաջա­մարտիկը ՀՅԴ-ն էր, որը 1998-ի պետական հեղաշրջումից հետո ղարաբաղյան կլանի պարագ­լուխների հետ ժողովրդի որոշ մասի մեջ արմատավորեց այդ կարգի ստահոդ մեղադրանքնե­րը: Այսօր տարբերությունն այն է, որ կլանային իշխանության հետևորդ հակահեղափոխական­ները փորձում են արդեն մեծա­քանակ և տարաբնույթ մեղադ­րանքներով պետական հանցա­գործություններ կատարած զույգ իշխանազավթ դավաճաններին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժիկ Սարգսյանին, նույնացնել առա­ջին նախագահի հետ: Սա երկրի պատմության և արդարադա­տության դեմ դիվերսիա է, իսկ գործնականորեն՝ խոստովանու­թյուն այն բանի, որ հակահեղափոխականներն ընդունում են այդ զույգի հանցագործությունները՝ միաժամանակ, առանց որևէ լուրջ փաստի, պնդելով, թե իբր առաջին նախագահը «նույնպես» հանցագործ է, թե իբր երկրի մոտ 30-ամյա պատմության ընթաց­քում հանցագործություններն «ընդհանրական» են եղել:

Ինչ վե­րաբերում է «Իմ քայլ»-ի պաշտո­նատար առանձին անձանց հայ­տարարություններին, համարում եմ, որ դրանք ևս պատահական չեն, քանի որ այդ քաղաքական ուժն առ այսօր պաշտոնապես չի տարազատվել այդ անձերի կող­մից հռչակված ստահոդ մտավարժանքներին: Դա ամրապն­դում է այն ենթադրությունը, որ այդ անձինք տարբերակում չդնե­լով երկրի հիմնադիր և կլանային հանցագործ իշխանությունների միջև՝ անապատի են վերածում մեր երկրի 30-ամյա պատմությու­նը՝ դրանով հիմքեր տալով իրենց որոշակիորեն կասկածելի նպա­տակադրությանը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս