loader
«Ժամանակ». Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանը եթե ճնշի Հայաստանին շրջան հանձնել՝ կկորցնի Երևանը

«Ժամանակ». Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանը եթե ճնշի Հայաստանին շրջան հանձնել՝ կկորցնի Երևանը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՌՊՊՀ տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և «Գորչակովի» հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

- Հավանաբար ձեզ հայտնի են նաև Բրյուսելի օդանավակայանում վարչապետ Փաշինյանի հնչեցրած տեսակետները ՀՀ-ԵՄ համագործակ­ցության մասին: Ի՞նչ եք կարծում՝ Եվրամիությունից դժգոհությունը էլ ավելի չի՞ մտերմացնում Հայաստանին Ռուսաստանի հետ:

- Եվրամիությունը պրագմատիկ է գոր­ծում, եթե որևէ մեկը Հայաստանում ԵՄ-ն ընկալում է որպես անվտանգության խորհուրդ՝ դա այդպես չէ, չոր տնտեսա­կան հետաքրքրություններ: Ինչ վերաբե­րում է ժողովրդավարությանը, ապա մենք տեսել ենք Բրյուսելի ներկայացու­ցիչներին, որոնք գալիս են ձեր հարևան երկիր ու խոսում ժողովրդավարության առաջընթացի մասին: Մտածել, որ եթե ԵՄ-ի հետ ավելի շատ համագործակցեք՝ ավելի ժողովրդավար կլինեք, անիմաստ է: Օրինակ՝ ես չէի ասի, որ 2014 թվակա­նից հետո Ուկրաինայում ժողովրդավա­րությունն աճել է, քաոսը մեծացել է, բայց ոչ հաստատ ժողովրդավարությունը:

Հայաստանի համար ԵՄ-ն կարևոր է որպես առևտրային գործընկեր, ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ առևտուրը 50-50 է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Արդիականաց­ման իմաստով ևս կարևոր է, բայց ԵՄ-ն չի կարող անվտանգության մատակարար լինել: Ես Փաշինյանի դժգոհությունը հասկանում եմ, բայց Եվրամիությանն էլ է պետք հասկանալ, իրենք ակտիվ ներդրումներ չեն անելու մի երկրում, որը չլուծված հակամարտություն ունի: Պետք է հասկանալ, որ Հայաստանում ներքին քաղաքականությունն է բարդ իրավիճա­կում: Հայաստանին սպասվում են երկու կարևոր ընտրություններ՝ արտահերթ խորհրդարանական և քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու ընտ­րություններ: Դեռ ամբողջությամբ լուծ­ված չէ կադրային քաղաքականությունը, մենք տեսնում ենք, որ կա կադրային սղություն: Գումարած՝ ավելի է խստացել Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցությունների իմաստով: Այնպես չէ, որ Ադրբեջանը իդեալական է, շատ ռազմական հայտարարություններ է անում Ղարաբաղի, Նախիջևանի վե­րաբերյալ, ասում՝ 11 հազար հեկտար ենք վերադարձրել և այլն, բայց Հայաս­տանի դիրքորոշումն էլ է խստացել, և այս պայմաններում Եվրամիությունը ռիսկի չի դիմի: Բայց հակամարտության լուծման հետ կապված Ռուսաստանի հետ մտերմությանն այլընտրանք չկա:

Իսկ ի՞նչ է Ռուսաստանն ասում՝ մենք կօգնենք, բայց մենք Հայաստանի և Ադր­բեջանի փոխարեն չենք գործելու, գտեք կոմպրոմիսային տարբերակ, և մենք կօգ­նենք այն իրագործել: Իմ կարծիքով՝ Մոսկվային հետաքրքիր չէ արագացնել բանակցային գործընթացը: Հայաստանում շատ են գրում, որ Մոսկվան ուզում է ճնշել Հայաստանին, որպեսզի շրջան հանձնի, բայց ինչո՞ւ, ի՞նչ կստանա Մոսկվան: Բա­քուն ամեն ինչ թողնելու է ու գա դառնա ԵՏՄ անդամ՝ ոչ: Ի՞նչ է լինելու՝ դարի հա­մաձայնագիրն է չեղարկելու, պայթեցնելու է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը ու գազը տեղափոխելու է Մոսկվա՝ ոչ: Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ կկորցնենք այ­սօր Երևանը, իսկ վաղը Ադրբեջանը մերը չի դառնա: Ես չեմ տեսնում որևէ օգուտ, որ Ռուսաստանը կարող է ստանալ Հայաս­տանին ճնշելով: Ճնշել կարող են հեռու պետությունները, իսկ Ռուսաստանի հա­մար դա մոտ հարևանություն է, մենք ռիս­կի դիմել չենք կարող:

- Մոսկվայում մտահոգություններ կան Հայաստանի կադրային նշանա­կումների հետ կապված, հաճախ ենք հրապարակումներ տեսնում նրանց արևմտամետ գործունեության մա­սով. իսկապե՞ս այդ նշանակումները խնդրահարույց են Կրեմլի համար:

- Ես չէի ասի արևմտամետ, ի՞նչ ենք մենք հասկանում արևմտամետ ասելով: Այդ մարդիկ ՆԱՏՕ-ի անդամակցության կողմնակից էին, գուցե նրանք բացասա­կան վերաբերմունք ունեին ԵՏՄ-ի նկատմամբ, բայց հիշեցնեմ՝ Տիգրան Սարգսյանը, հիշո՞ւմ եք նրան, ասում էր, որ Մաքսային միությունն անհնար է, որովհետև միասնական սահման չու­նենք, հիմա ո՞ւր է, պետք է բացատրել: 94 թվականին Լուկաշենկոյին էին վատ ընդունում, ասում էին՝ մի կոռուպցիայի դեմ պայքարող կոլխոզնիկ է, իսկ հիմա մեր բարեկամ երկիրն է: Երբ ընդդիմա­դիրը դառնում է իշխանություն, ամեն ինչ այլ ձև է ընթանում:

- Դուք նման տենդենց տեսնո՞ւմ եք:

- Օրինակ՝ ես այսօր շփվեցի Արմեն Գրիգորյանի հետ, իր հետ նախկինում ծանոթ եմ եղել, նա նախկինում ինձ հետ անգլերեն էր խոսում, հիմա՝ ռուսերեն, ահա ձեր հարցի պատասխանը: Ես իրեն չեմ ստիպել, ես բավականին լավ հաս­կանում եմ անգլերեն: Նա եկել է խոսել Պատրուշևի հետ, ասում էին՝ գեներալը նրա հետ ո՞նց կխոսի, բայց հանդիպե­ցին, պայմանավորվեցին համագործակ­ցության շարունակության մասին: Հասկանում եք՝ ընդդիմադիր լինելն ու իշխա­նություն դառնալը տարբեր բաներ են: Վորոնինն ասում էր, որ Մոլդովան կմտնի Ռուսաստանի ու Բելառուսի հա­մագործակցության մեջ, բայց մտե՞լ է, Յանուկովիչն ասում էր՝ Ուկրաինան կճանաչի Աբխազիան, մինչ այսօր ճա­նաչում է: Իրավիճակը փոխվում է, ուստի պետք է էմոցիաները մի կողմ դնել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս