loader
«Ժամանակ». Շոթա Վարդանյան․ Ժխտել չեմ կարող, որ Մարտի 1-ին զոհերը 10-ից ավելի չեն եղել

«Ժամանակ». Շոթա Վարդանյան․ Ժխտել չեմ կարող, որ Մարտի 1-ին զոհերը 10-ից ավելի չեն եղել

Հայաստանի նախկին գլխավոր դա­տաբժիշկ, դատաբժշկական փոր­ձաքննության կենտրոնի նախկին ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտ­նաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ» և պնդել, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր, այսօր ոչ մի մտավախու­թյուն չունի, որ Մարտի 1-ի գործի քննության այս նոր փուլում ի հայտ կգան դատաբժշկական փորձաքննու­թյունների հետ կապված կեղծիքներ, անճշտություններ, որոնք ժամանակին թույլ են տրվել իր կողմից, իր գիտու­թյամբ:

- Դուք հիմա՞ էլ՝ 10 տարի անց պնդում եք, որ քաղաքի կենտրոնում արյան մեջ հայտնաբերված մարմնի մասերը՝ ծնո­տը, «խոճկորի ծնոտ» էր:

- Այդ ծնոտի վերաբերյալ տեսանյութն էլ, լուսանկարներն էլ, բոլոր փաստաթղթերն էլ պահված են, որ մեզ տվել էին: Իսկ մեզ փորձաքննության տվել էին լուսանկար: Ճիշտ է, ես այստեղ չէի, երկրում չէի, բայց մասնագետները՝ պրոֆեսորները եզրա­կացություն են տվել, որ լուսանկարում ներկայացված ոսկրի կտորը, լեզուն դրանք խոճկորի են: Մենք խոճկորի մաս­նագետ չենք: Ժողովրդի մոտ ընդունված է, որ դատաբժիշկները ամեն ինչ գիտեն, ամեն ինչ որոշում են, բայց ոչ: Յուրաքան­չյուր դեպքով, հարցով մենք հրավիրում ենք համապատասխան մասնագետների, որոնք էլ տալիս են իրենց եզրակացությու­նը, ստորագրում են և պատասխանատու են դրա համար:

- Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ հայտ­նաբերվածը խոճկորի ծնոտ էր, ու 10 տարի անց հանկարծ չի պարզվի, որ դա մարդկային մարմնի մաս էր:

- Եթե շատ պետք լինի, մենք կարող ենք հանձնաժողովի անդամների ազգանուն­ներն էլ հրապարակել, եզրակացությունն էլ, լուսանկարն էլ տալ, որ տպագրեն:

- Միայն լուսանկարը բավարա՞ր էր նման եզրակացություն տալու համար՝ այն էլ նման կարևոր գործով:

- Եթե ասում են՝ այս նկարի վրա ինչ կա, ես էլ պարտավոր եմ պատասխանել: Այ­սինքն՝ ում որ առաջադրվել է այդ հարցը, նրանք պարտավոր են պատասխանել դրան: Համապատասխան մասնագետնե­րը՝ սկսած մարդաբաններից, տվել են այդ հարցի պատասխանը: Հիմա ես շատ ու­րախ կլինեմ, որ փորձաքննությունները վերանայվեն, քանի որ բոլոր բամբա­սանքները կվերանան ինձ հետ կապված:

- Այսինքն՝ որևէ մտահոգվելու խնդիր չունե՞ք Մարտի 1-ի գործով:

- Աբսոլյուտնո: Ես ուրախ կլինեմ, որ ամեն ինչ վերջնականապես բացահայտվի, պարզվի:

- Մարտի 1-ի գործով իշխանության որևէ հանձնարարություն, պատվեր երբևէ չե՞ք կատարել:

- Մեզ հո չէին կարող ասել գրեք՝ էս մար­դը մահացած ա, էն մյուսը՝ ողջ: Ստուգել են, բերել են, արտասահմանից, ամեն տե­ղից փորձագետներ են եկել մտել են, տեսել են՝ ինչ ենք արել, ինչ՝ չէ: Մենք ինչ անում ենք, մեր փաստերը մնում են դարերով: Մեր արած գործերը մնում են դարերով, և ոչ մի ապուշ չէր վերցնի իր խղճի դեմ ինչ-որ բան աներ: Ուղղակի, երբ լարված վի­ճակ է լինում, քավության նոխազը դառ­նում Են մասնագետները: Սա է ամբողջ խնդիրը: Դրա համար ասում եմ՝ ուրախ կլինեմ, որ հիմա ամեն ինչ քանդվի ու բոլոր հարցերը նորից դրվեն տեղը:

- Պարոն Վարդանյան, առ այսօր էլ կասկածներ կան, որ Մարտի 1-ի արյու­նալի դեպքերի ժամանակ զոհերը շատ ավելին են եղել, քան 10 հոգին: Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասին: Մանա­վանդ որ տարիներ առաջ Դուք ևս ԱԺ­ում սայթաքում էիք թույլ տվել:

- Մեզ ներկայացվել է 10 դեպք, այդ 10 դեպքն էլ մենք փորձաքննության ենք են­թարկել: Եթե լիներ 11 դեպք, մենք 11 դեպ­քը կփորձաքննեինք: Մենք ոչ թե գնում, բե­րում ենք դիակները, այլ մեզ ներկայաց­նում են դեպքերը: Ես պնդում եմ՝ մեր դիա­հերձարանում փորձաքննության է են­թարկվել 10 դիակ: Ավելիի մասով մենք պատասխան չունենք տալու: Ժամանա­կին ես այդ պնդմանը պատասխանել եմ՝ որտեղ են այդ դիակների տերերը:

- Շատ հնարավոր է, որ այդ ժամանակվա իշխանությունը, իրավապահ մարմինները կարողացել են ինչ-որ կերպ լռեցնել նրանց հարազատներին: Շատերը հնարավոր է վախից չբարձրաձայնեին: Օրինակ՝ մարտի 1-ին շատ տուժածներ ոչ մի տեղ բուժօգնության չեն դիմել և պարզապես փախել են Հա­յաստանից: Նման դեպքեր էլ են եղել:

- Լավ մի տարի թաքցրեցին, լռեցրեցին, երկու տարի: Իշխանություն փոխվեց, ին­չու ոչ ոք չի բարձրաձայնում ավելի զոհի մասին: Ճիշտ է, ես 100 տոկոսով ժխտել չեմ կարող, բայց ես կարող եմ խոսել այն մա­սին, ինչ մեզ մոտ արձանագրված է եղել: Իսկ մեզ մոտ ներկայացվել է 10 դիակ փոր­ձաքննության համար: Մնացածի հետ մենք գործ չունենք: Կներկայացնեն ավելի, թե չէ, մենք ինչ իմանանք՝ ինչ է եղել, ինչ՝ ոչ: Դուք գիտե՞ք ինչ է եղել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս