loader
«Ժամանակ». Ստանիսլավ Տարասով․ Մոսկվան հակափաշինյանական խաղ չի խաղա, բայց «ձվերը մի զամբյուղի մեջ չի դնի»

«Ժամանակ». Ստանիսլավ Տարասով․ Մոսկվան հակափաշինյանական խաղ չի խաղա, բայց «ձվերը մի զամբյուղի մեջ չի դնի»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատ­վական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

- Մոսկվան այս ընտրույուններում ունի՞ նախասի­րություններ, կլինի՞ խաղադրույք որևէ քաղաքական ու­ժի վրա:

- Ծառուկյանի հանդիպումնե­րը «Եդինայա Ռոսիա» կուսակ­ցության ներկայացուցիչների հետ ինձ մոտ տպավորություն են թողնում, որ Մոսկվան խաղադրույք կանի ու կսկսի համագործակցել նաև ընդդիմության հետ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Մոսկվան հակափաշինյանական խաղ է խա­ղում, ուղղակի չի ուզում ձվերը մի զամբյուղի մեջ դնել, ուստի համագործակցության այլ լծակներ կփնտրի: Հիմա հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն հետագայում պա­հելու. եթե քաղաքականապես ճիշտ դրսևորի իրեն տարածաշրջանային քաղաքականու­թյան մեջ, նաև աշխարհում, պաշտպանի Հայաստանի ազ­գային շահերը և արևմտյան խաղեր չխաղա, ուրեմն Հայաստանը ճգնաժամից դուրս կգա:

- Ղարաբաղյան հարցում ընտրություններից հետո բե­կում սպասելի՞ է:

- Հնարավոր է լինեն դրական տեղաշարժեր, համենայնդեպս, շատ փորձագետներ են այդ մա­սին խոսում, ոչ միայն ես: Այժմ կանխատեսում անելը կնշանա­կի ավազի վրա նկարել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս