loader
«Ժամանակ». Վահան Բադասյան. Ռուսաստանի շահերից խոսելը հարյուր տարի առաջ բերել է ցեղասպանության

«Ժամանակ». Վահան Բադասյան. Ռուսաստանի շահերից խոսելը հարյուր տարի առաջ բերել է ցեղասպանության

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

- ՀՀ պաշտպանության նա­խարարի՝ Հայաստանի զին­ված ուժերի արդիականաց­ման պլանը որքանո՞վ հնա­րավոր կլինի ԱՄՆ-ի հետ իրականացնել, որքանո՞վ է հեռանկարային:

- Էլի խոսենք շահերից, վեր­ջին 25 տարվա մեջ ինչքա՞ն օգնություն է եկել ԱՄՆ-ից: Իսկ վերջին տարիներին երբևէ լսե՞լ եք, որ Ռուսաստանը որևէ օգնություն ցույց տա Հայաստանին: Ընդհակառակը՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՊՊԱ գործակա­լական համակարգը տարեկան մոտ 100 միլիոն դոլար գողա­նում ՀՀ քաղաքացիներից: Տե­սեք՝ քանի միլիարդ դոլար են գողանում ՀՀ քաղաքացինե­րից էլէներգիայի գծով: Գազը գնում են հիմնականում Իրա­նից 100 դոլարով և 320 դոլա­րով վաճառում մեր քաղաքա­ցիներին: Սա մի՞թե տնտեսա­կան թալան չէ: Ինչ է տալիս մեզ ԱՄՆ-ը, ինչ է տալիս մեզ Ռուսաստանը, և ինչ է վերց­նում մեզնից Ռուսաստանը: Ես լիովին համոզված եմ, որ ապրիլյան դեպքերից հետո մեր ռազմավարական գործընկերը զենք նվիրեց Ադրբեջանին և թե' որպես գործընկեր, թե' մի­ջազգային օրենքով Արցախի հարցը կարգավորող համանախագահ երկիր՝ խախտեց բարոյական և իրավական նորմերը: ՀՀ իշխանություննե­րը՝ թե' գլխավոր հրամանա­տարը, թե' պաշտպանության նախարարը, թե' ԱԺ-ն, թե' կա­ռավարությունը, իրավունք ու­նեն ցանկացած ձևով վարվե­լու Ռուսաստանի հետ:

- Մինսկի խմբի համանախագահները հայտարարու­թյուն են տարածել, ըստ որի՝ նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթնաժողով­ներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կար­գավորմանն ուղղված համաձայնագրերի իրականաց­մանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախա­րարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականաց­նելու ակնկալիքով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտա­րարությունը:

- Ինչ հանդիպում էլ լինի, եթե նույնիսկ՝ մենք համաձայնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին՝ լինի Մադրիդյան սկզբունքներ կամ Վազանի համաձայնա­գիր, կամ նախանցած տարի Վիեննայի համաձայնագիրը, ինչին էլ համաձայնենք, դրա հիմքում ընկած պետք է լինի ադրբեջանական և հայկական կողմերի փոխվստահությունը: Իսկ փոխվստահությունը այս­տեղ բացակայում է, որովհետև ադրբեջանցիները դիպուկահարով կրակում են մեր զին­վորների վրա, նրանք հրետա­կոծում են մեր բնակավայրերը, իսկ դրան հակառակ՝ մենք ու­նենք ավելի շատ մոտ բնակավայրեր, որ կարող ենք գնդա­կոծել, բայց մեր կողմը չի անում, իսկ ադրբեջանական կողմը անում է: Այսինքն՝ այս­տեղ վստահությունը բացա­կայում է, իսկ այդ դեպքում անհնար է իրագործել որևէ պայմանավորվածություն:

Համանախագահների կող­մից առաջարկված ևս մեկ սկզբունք կար՝ ինքնորոշման սկզբունքը, ինչն այսօր գոյու­թյուն ունի, դա ստատուս քվոն է, որը պետք է ճանաչվի բոլորի կողմից և կյանքի կոչվի:

Որպես քաղաքացի՝ ինձ հա­մար պարզ չէ, թե արտգործնախարարների հանդիպումը ինչով է սկսվում և ինչով վեր­ջանում: Որպես առաջնագծին մոտ ապրող՝ կարող եմ ասել, որ թուրքին վստահել չի կարելի, սա իմ ապրած մի քանի տասնամյակների փորձն է ասում: Եվ փառք Աստծո, մենք քսան տարի առաջ կարողացանք ինքնակազմակերպվել և մեր իրա­վունքներին տեր կանգնել: Սրա հետ պարտավոր են հաշվի նստել թե' համանախագահները, թե' Սիջազգային հանրությունը, և սա ի գի­տություն պետք է ընդունի մեր ղեկավարությունը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս