loader
«Ժամանակ». Վահան Բադասյան. Ժողովրդից ծնվելու են մարդիկ, ով­քեր թույլ չեն տալու Հայաստանը կործանվի

«Ժամանակ». Վահան Բադասյան. Ժողովրդից ծնվելու են մարդիկ, ով­քեր թույլ չեն տալու Հայաստանը կործանվի

«Ժամանակ»-ի զրուցա­կիցն է Մարտական խաչի աս­պետ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, Ազ­գային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվ­տանգության խորհրդի կազմավորման ու գործու­նեության մասին օրենքի նախագիծը: Այս նախագ­ծով Անվտանգության խորհրդի կազմից դուրս է մնալու Ազգային ժողովի նախագահը, այն ղեկավա­րելու է վարչապետը: Չկա՞ն մտահոգություններ կա­ռուցվածքային փոփոխու­թյունների հետ կապված:

Կարծում եմ որևէ արտա­ռոց բան չի փոխվի: Հայաստանում անվտանգության պատասխանատուն դե ֆակ­տո միշտ եղել է առաջին դեմ­քը: Այս մարմինը միշտ ամուր մարմին է եղել և չի գործել եր­բեք: Նախկինում գիտեք, թե ով էր զբաղեցնում ԱԽ քար­տուղարի պաշտոնը, ինչ եղա­նակով էր եկել այդ պաշտո­նին: Խոսքը ՕԵԿ ղեկավարի մասին է: Քաղաքական առևտրի արդյունքում այդ պաշտոնին նստել են մարդիկ, ովքեր որևէ դերակատարու­թյուն չեն ունեցել, և անվտան­գության տեսանկյունից էլ որևէ առաջընթաց չկար: Սա չէ մեր անվտանգության երաշխիքը, և սրանից անվ­տանգությունն այս կամ այն կողմ չի փոխվում: Եվ այսուհետ էլ որևէ կարևոր դերա­կատարություն չի ունենալու ԱԽ-ն: Պարզապես հաստիք­ներ են, որ դրված են, մարդիկ նստելու են այդ հաստիքների վրա և աշխատավարձ ստա­նան: Դա ներքաղաքական առևտրի առարկա է:

Կարծում եք վարչապետ կդառնա ՍԵրժ Սարգսյանը և բրգաձև համակարգ կլինի՞:

Այո, և կլինի իշխանություն, որը կար Սովետական Միու­թյան ժամանակներում, մինչև իր կյանքի վերջին օրերը ղե­կավար, ինչպես Ստալինը, Բրեժնևը և ուրիշներ:

Հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պայքարել ՍԵրժ Սարգսյանի վերար­տադրությունը կանխելու համար: Ի՞նչ եք կարծում' որքանո՞վ դա կհաջողվի:

Իզուր փորձեր են, թերա­հավատորեն եմ վերաբեր­վում: Եթե լինի մեծ շարժիչ ուժ, ես ուրախ կլինեմ: Բայց դա չկա, ընդհակառակը՝ ներիշխանական շրջանակնե­րում բոլորը խոսում են իշխա­նության պահպանման և հարատևության մասին: Այլ հարց է՝ կկարողանա՞ իշխա­նությունը այդ հարատևությունը պահպանել, թե՞ ոչ, բայց հիմա փորձում են այն­պես անել, որ մինչև կյանքի վերջը հարատև պահպանեն, որ ամեն մեկը մինչև իր կյան­քի վերջը նույն պաշտոնին մնա: Օրինակ՝ դատավորնե­րին ընտրում են մինչև 65 տա­րեկանը, այսինքն՝ ցմահ: Փաստորեն, այս Սահմանադ­րությունը թույլ է տալիս բոլոր իշխանավորներին ցմահ պաշտոնավարելու: Ներկա­յումս Lայաստանում գործող որևէ քաղաքական միավորի օրակարգում այդ հարցը կա, բայց լուծման բաղադրատոմ­սը չկա:

Կարծում եք իշխանու­թյանը հաջողվելո՞ւ է ցմահ մնալ իշխանության, թե՞ կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ:

Իշխանությանը դա հաջող­վել է երկու տարի առաջ, երբ ընդունվել է Սահմանադրու­թյունը:

Ըստ Ձեզ ի՞նչ օրակարգի շուրջ է հնարավոր հա­մախմբել հանրությանը:

Իհարկե, ունեմ առաջար­կություններ, բայց զերծ եմ մնում դա հրապարակելուց: Դա ստանդարտներից դուրս մոտեցում է, և պարզ է, որ իմ տակտիկայի մասին չեմ ու­զում, որ իշխանություններն իմանան: Հայ ազգը 100 տարի առաջ անտեր էր, հիմա տեր ունի, այսօր նրա տերը ժողովուրդն է: Որպես պատերազմի պաշտպանությունը նախա­ձեռնողներից մեկը, ոչ զինվո­րական տաղանդ ունեի, ոչ ղե­կավար պաշտոն եմ ունեցել, եղել եմ 22 տարեկան, բայց ինձ հաջողվել է մարտ վարել, ես դարձել եմ հրամանատար: Եվ ինձ նման շատ-շատերը: Իհարկե, եղել են խարդախու­թյուն անողներ, խորամանկ­ներ, ովքեր նկարել են իրենց, նկարահանվել են, ովքեր ամեն պլան ունեին, բացի թշնամու դեմ կռվելուց: Եվ դրանք եղել են երևույթներ, ովքեր դեր չեն խաղացել, որ մեր նպատակը չիրագործվի: Կարծում եմ, հիմա ժողովրդի միջից ծնվելու են մարդիկ, ով­քեր հաստատ թույլ չեն տալու, որ Հայաստանը կործանվի, որովհետև այսօր Հայաստանը բռնել է կործանման ուղին՝ մի կողմից արտագաղթը, տնտեսության օրեցօր թուլա­նալը, արտաքին մարտահրա­վերները

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս