loader
«Ժամանակ»․ Վահե Դավթյան․ Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և չտարվել պոպուլիզմով

«Ժամանակ»․ Վահե Դավթյան․ Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և չտարվել պոպուլիզմով

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է էներ­գետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

- Կա՞ ինչ-որ ուսումնասիրություն, թե մայնինգի ոլորտում քանի՞ գոր­ծունեություն ծավալող կա, և ինչպի­սի՞ կարգավորումներ պետք է լինեն, որպեսզի դա մայներների համար ար­դյունավետ գործի, և այդ ոլորտում նաև ներդրումներ լինեն:

- Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որի կարգավորման համար չկա որևէ ձևավորված գործիքակազմ, ինչի արդյունքում կրիպտոարժույթը հիանալի պայ­մաններ է ստեղծում փողերի լվացման համար: Հետևաբար շատ սուբյեկտներ, որոնք ներդրում են իրականացնում ֆեր­մաների ստեղծման կամ ձեռքբերման մեջ, շատ հաճախ հանդես են գալիս որ­պես այլ տեսակի գործունեություն իրա­կանացնող կազմակերպություններ: Այ­սօր Հայաստանում մայնինգով զբաղվող սուբյեկտներին երկու խմբի կարելի է բա­ժանել՝ անհատներ և ընդհատակյա կազմակերպություններ: Ինչ վերաբերում է մայնինգի ոլորտում ներդրումների ակ­տիվացմանը, ապա թերևս գլխավոր նախապայմանը պետական վերահսկո­ղության բացակայությունն է: Ինչ վերա­բերում է հարցի ֆինանսական և տեխնի­կական կողմին, ապա, որքանով ինձ հայտնի է, մոտ 3000 դոլարը լիովին բա­վարարում է ֆերմա գնելու և շուկա մուտք գործելու համար: Հնարավոր է՝ լի­նեն նաև ավելի էժան տարբերակներ:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանի տեխ­նոլոգիաները թույլ տալի՞ս են ունե­նալ սեփական կրիպտոարժույթ:

- Խնդիրը պետք է դիտարկել մայնինգի էներգետիկ կոմպոնենտի տեսանկյու­նից: Բլոքչեյն տեխնոլոգիաների զարգացման համար նախևառաջ անհրա­ժեշտ են համապատասխան հզորու­թյուններ, որոնք, իհարկե, Հայաստանում հնարավոր է ստանալ: Այսօր արդեն խոս­վում է այն մասին, որ այս տարի Հայաստանում կգործի 50 ՄՎտ հզորությամբ մայնինգ կենտրոն, որը էներգիայով կսնուցվի Հրազդանի ՋԷԿ-ից: Պետք է նկատի ունենալ, որ մայնինգի ամենա­թույլ կողմը հենց էներգիայի սպառումն է: Օրինակ՝ այսօր բիթքոյնի մայնինգը գե­րազանցում է տարեկան 45 տեռավատտ-ժամը, ինչը, ի դեպ, ավելի շատ է, քան, ասենք, Սինգապուրի, Պերուի կամ Իրաքի տարեկան էներգասպառումը: Ինչ վերաբերում է մեկ այլ տարածված կրիպտոարժույթին՝ էթերիումին, ապա դրա էներգասպառումը տարեկան հաս­նում է մոտ 13 տեռավատ-ժամի, ինչը ավելի շատ է, քան Շրի Լանկայի կամ Ղրղզստանի տարեկան էներգասպառումը: Գիտակցելով բոլոր վերոնշյալ ռիսկե­րը՝ մի շարք պետություններ, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը, այսօր արգելում են մայնինգը, իսկ, օրինակ, Կանադան պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ պատրաստ չէ դիտարկել կրիպտոարժույթը որպես ակ­տիվ կամ արժեթուղթ: Մի խոսքով՝ նախ­քան մայնինգի հերթական կենտրոն դառնալը՝ մեզ անհրաժեշտ է ուսումնա­սիրել միջազգային փորձը և չտարվել պոպուլիզմով:

- Տարբեր փորձագետներ նշում են, որ հայտարարությունների կայքերում կարելի է տեսնել, որ ֆերմաների ահ­ռելի քանակի առքուվաճառք է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ Հայաստանում մայնինգ իրականացվում է, և ահռելի քանակի վիդեոքարտեր են ներմուծվում, որոնք հենց մայնին­գի համար են օգտագործվում, ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հայաստանում շատ ու շատ օլիգարխներ ու ՀԷԿ-երի սեփականատերեր են լուրջ կերպով մտել այս ոլորտ և գաղտնի կամ, այս­պես ասած, ընդհատակում զբաղվում են մայնինգով: Կնխնդրեմ անդրադառ­նալ նաև այս տեղեկություններին և մանավանդ ՀԷԿ-երի մասով՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

- Ես, ինչպես Դուք, միայն ԶԼՄ-ներից եմ ծանոթ ՀէԿ-երի սեփականատերեր-մայնինգ փոխկապակցվածության մասին: Սակայն չունենալով կոնկրետ փաստեր՝ չէի ցանկանա անդրադառնալ այդ հար­ցին: Կարող եմ միայն ասել, որ մայնինգն այսօր հետաքրքիր է ցանկացած բիզնես-սուբյեկտի, որը ցանկանում է օրենքը շրջանցել և առավել հեշտ ճանապարհով միջոցների լվացում իրականացնել: Այս առումով կարող ենք ենթադրել, որ դի­տարկվող խմբի մեջ կարող են լինել ոչ մի­այն ՀէԿ-երի սեփականատերերը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս