loader
«Ժամանակ»․ Զարեհ Սինանյան․ ԱՄՆ-ը կարող է Հայաստանին նայել Հրվ․ Կովկասում զուտ որպես ռուսական գործոն

«Ժամանակ»․ Զարեհ Սինանյան․ ԱՄՆ-ը կարող է Հայաստանին նայել Հրվ․ Կովկասում զուտ որպես ռուսական գործոն

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

- Պարոն Սինանյան, որքան էլ վարչապետը այս մեկ տարվա ընթացքում պարբե­րաբար կոչեր է անում սփյուռքահայերին գալ և Հայաստանում ներդրում անել այ­նուամենայնիվ, նկատվում է անտարբե­րություն: Այդպես էլ ներդրողներ չեն հայտնվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

- Որևէ ներդրում սպասել այս մթնոլորտում, իրատեսական չէ: Դա պայմանավորված է վստահության բացարձակ բացակայու­թյամբ:

- Որքանո՞վ են Գլենդելի համայնքում առկա ռադիկալ տրամադրություններ:

- Ես չեմ տեսնում ռադիկալություն տրա­մադրությունների մեջ: Պարզապես մարդիկ իրականությունը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա՝ մանավանդ, երբ հարցն առնչ­վում է Հայաստանի հետ կապված խնդիրնե­րին: Ավելի շուտ՝ տրամադրությունը այնպի­սին է, որ մարդիկ հոգնել են և որևէ դրական առաջընթացի հույս չեն տեսնում: Նրանք հե­տևում են քաղաքական անցուդարձերին, բայց այդ դժգոհությունը դրանից այն կողմ չի անցնում:

- Ըստ Ձեզ ապրիլից հետո Հայաստա­նում ճգնաժամն ավելի կխորանա՞: Տեսա­կետ կա, որ Հայաստանը բնավ էլ չի անց­նում խորհրդարանական համակարգի, այլ անցում է կատարում սուպերվարչապետական համակարգի: Շատերի պնդմամբ՝ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս եք գնահատում:

- Փաստորեն, տեղի է ունենում ժողովրդա­վարության ևս մեկ նահանջ առողջ քաղաքական համակարգ ստեղծելու ուղուց: Հա­յաստանում միանձնյա իշխանության հաս­տատման գործընթաց է տեղի ունենում, որի համար կարծում եմ՝ և Հայաստանը, և հայ ժողովուրդը շատ են տուժելու դրանից:

- Ինչպե՞ս եք գնահատում այն հանգա­մանքը, որ հայ-ամերիկյան օրակարգ գրեթե չկա: Թրամփն առաջարկում է 2019-ի մասով էլ ավելի նվազեցնել տար­բեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին տրամադրվող գումարները: Ո՞ր կողմն է մեղավոր ստեղծված իրավիճակի հա­մար:

- Երկու կողմն էլ հավանաբար, իրենց մեղ­քի բաժինն ունեն: Հայաստանի դեպքում, իհարկե, այն արտահայտվում է ժողովրդա­վարական արժեքների նահանջով այսինքն՝ Հայաստանը օրեցօր հեռանում է ժողովրդա­վարության սկզբունքներից: Ընդհանրապես Արևմուտքը, ի տարբերություն 90-ականների սկզբի, երբ Հայաստանին դիտում էր որ­պես ժողովրդավարության փարոս այս տա­րածաշրջանում, այսօր Հայաստանը չի դի­տում որպես այդպիսին, դիտում է որպես կիսաավտորիտար պետություն, որի արտաքին քաղաքականությունը համարյա ամբողջո­վին գերի է ռուսական արտաքին քաղաքա­կանությանը: Բնական է, դա իր հետևանք­ներն ունի Ամերիկայի արտաքին քաղաքա­կանության արտահայտության մեջ: Իհարկե, հաշվի առնենք, որ Թրամփի վարչակարգը բացառիկ վարչակարգ է, շատ լուրջ խնդիր­ներ ունեցող և վարչակարգի առկայությունն էլ չի օգնում այդ հարցում, քանի որ Թրամփը վարում է ավելի մեկուսացման քաղաքակա­նություն, պատժիչ քաղաքականություն պե­տությունների նկատմամբ: Օրինակ, եթե հի­շում եք՝ Հայաստանը դեմ քվեարկեց ԱՄՆ այն որոշմանը, որ Իսրայելում դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխի Երուսաղեմ, այ­սինքն՝ Հայաստանն այս հարցում կարող էր մի փոքր նրբանկատ լինել և ձեռնպահ մնալ, սակայն դեմ քվեարկեց, և Թրամփը խոստա­ցավ, որ բոլոր այն պետություններին, որոնք դեմ են քվեարկել, Միացյալ Նահանգները կտրելու է նրանց ֆինանսական աջակցու­թյունը: Եթե հիշում եք՝ այդ ամենը տեղի ունե­ցավ, և նախագահ Թրամփը ի կատար է ածում իր խոստումները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս