loader
«Ժողովուրդ». Ահռելի չարաշահումներ «Սևան ազգային պարկում»

«Ժողովուրդ». Ահռելի չարաշահումներ «Սևան ազգային պարկում»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում այնպիսի ահռելի չարաշահումներ է հայտնաբերել, որ ստիպված է եղել նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկվա դրությամբ դատախազությունը ՎՊ բացահայտումների վերաբերյալ որևէ դիրքորոշում չէր ներկայացրել, ու պարզ չէ բացահայտված, առևերույթ հանցագործություն պարունակող փաստերի ճակատագիրը: Փոխարենը, ինչպես հայնտի է, դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց անող ընդդիմադիրների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՈԱԿ-ն, օրինակ, տնկիներ ձեռք բերելու պայմանագրեր է կազմել, սակայն դրանք ձեռք չի բերել: Ընդ որում, պայմանագրերը կնքել են հենց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանի հետ փոխկապակցված անձի ընկերության հետ: ՊՈԱԿ տնօրենը պարտավորվել է ներդրումներ անել, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մի քանի հարյուր միլիոն դրամ ստացել, սակայն ընդամենը մեկ հատ պարիսպ է կառուցել և այսպես շարունակ: Համաձայնեք` մեր պետական համակարգում կորեյկոների, բենդերների և պանիկովսկիների պակաս չկա: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս