loader
«Ժողովուրդ». Արամ Բարեղամյան․ Համոզված եմ՝ բոլորի գործերն էլ բացվելու են

«Ժողովուրդ». Արամ Բարեղամյան․ Համոզված եմ՝ բոլորի գործերն էլ բացվելու են

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խո­սել է նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի հետ:

- Պարոն Բարեղամյան, գործի այսպիսի ընթացքը սպասելի՞ էր Ձեզ համար:

- Իհարկե սպասելի էր: Վաղ, թե ուշ գա­լու էր այդ օրը: Ինձ մի քանի անգամ կան­չել էին հատուկ քննչական ծառայությու­նից, բայց դատախազության վարույթ ընտրելու հետ կապված լրատվամիջոցնե­րից եմ իմացել: Ամեն դեպքում, ՀՔԾ-ն ինձ կանչել է հարցաքննության, այդ մասին հետագայում կխոսեմ: Շատ սպասելի էր: Ինչպե՞ս կարող էր մի ոստիկանի ցուց­մունքով այդպիսի բան լինել: Ոչ միայն իմ հետ կապված գործը, այլ բոլորինն էլ բացվելու է:

- Ի՞նչ ակնկալիքներ կան առհասարակ մարտի 1-ի գործի բացահայտումից:

֊ Մարտի 1-ը խարան է մեր պետության համար: Մարտի 1-ը մինչև վերջին կետը բացահայտվելու է: Ժողովրդի վստահու­թյունը վերականգնելու համար այս ոճրա­գործությունը պետք է բացվի, դրանից հե­տո նոր կարող ենք առաջ շարժվել: Թավշյա հեղափոխությունից հետո այս գործը քայլերով առաջ է գնում: Դա պարզ երևում է: Ու մենք դեռ ամեն ինչից չէ, որ տեղյակ ենք:

- Ըստ Ձեզ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ի՞նչ ընթացք կստանա:

֊ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Բայց հա­մոզված եմ՛ ինքը դատապարտվելու է իր արած բոլոր քայլերի համար: Այն դատա­վորը, որ ինձ դատապարտել է վեց տար­վա ազատազրկման, այն դատավորն է, որ փոխել է Քոչարյանի խափանման միջոցը: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս