loader
«Ժողովուրդ». Արամ Դանիելյանն ազատ է արձակվել

«Ժողովուրդ». Արամ Դանիելյանն ազատ է արձակվել

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների և վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել: Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս