loader
«Ժողովուրդ». Արամ Սարգսյան․ Մ․ Գրիգորյանի մոտ Հոկտեմբերի 27-ին առնչվող 2 տեսաերիզ կա

«Ժողովուրդ». Արամ Սարգսյան․ Մ․ Գրիգորյանի մոտ Հոկտեմբերի 27-ին առնչվող 2 տեսաերիզ կա

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամա­վոր, «Հանրապետություն» կուսակցու­թյան նախագահ Արամ Սարգսյանը։

- Մանվել Գրիգորյանի ձերբակալությու­նից հետո բոլորը սկսեցին բարձրաձայնի հոկտեմբերի 27-ի հետ կապված տեսանյութերի հարցը՝ ասելով, թե հիմք է ստեղծ­վում դեպքերը բացահայտելու համար։

֊ Բազմաթիվ գործընթացներ կան թավշ­յա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքեր հանդիսանալ, որից ելնե­լով գործը վերաբացվի։ Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդ­հատ խոսվում էր, և խնդիրը գնում է 2 տե­սաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբե­րում է նախկին հեռուստապետկոմի Ալեքսան Հարությունյանի՝ պաշտպանության նախարարությունում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարու­թյուններին, որի տեսաերիզը վստահ եմ Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն և հենց իր հրա­հանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտաք, թե ոչ, այդ տեսաերիզը կա, թե ոչ և, եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։

Կա նաև երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարևոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծի­կը, դա Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետև այդտեղ է եղել ռազմական ոս­տիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։

Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժա­մանակ եղել է ուղիղ խոսակցություն, և ոճ­րագործն իր ձեռքին ուներ թուղթ, որ պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդ­տեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի։ Ռոբերտ Քոչարյանի պատաս­խանը չի կարող նշանակել այո, և բանակցողի հետ կարող էր ամեն ինչ ասել, բայց դրա գաղտնի պահելը կասկած առաջաց­րեց նաև ինձ մոտ։ Կամ դատական պրո­ցեսի ժամանակ 120 վկայի չհարցաքննեցին, գործն արագ փակեցին, ինչու՞։

֊ Հասարակությունը սպասում է նաև բացահայտումներ՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Ի՞նչ գործընթացներ պետք է լինեն։

- Հոկտեմբերի 27-ի հետ կապված գաղտ­նիքների բացահայտման ժամանակը հե­ղափոխության շրջանը չէ։ Այդ ավելի հան­գիստ, խաղաղ ժամանակների խնդիր է, ինքը բարդ պրոցես է, կասկածները շատ-շատ են, իսկ անմեղ մարդուն պատժելը լուրջ մեղք է։ Երբ դու էլ առանց խորանա­լու հեղափոխության արդյունքում տաք գլ­խով մարդուն մեղադրում ես, նույնքան մեղք է։ Մարտի 1-ի խնդիրն այլ հարթու­թյուն է, մեջբերեմ դասականին՝ ուչաստկովի խնդիր է։ Երբ դու գտար այդ մարդուն, ով կրակել է, նա կասի՝ ով է հրաման տվել, ոչ մեկը չի վերցնի իր վրա։ Հիմա, եթե մար­տի 1-ի գործով բանը հասնի բացահայ­տումներին, ոչ ոք չի պաշտպանի ինչ-որ մեկին։ Այդ գործում, եթե ուզում ես բացահայտես, եթե խնդիր ես դնում, շատ կարճ ժամանակում, բացայտվող հարց է։ Մենք ուշացնում ենք, խնդիրը դնել է պետք և այդ ուղղությամբ քայլեր է անել պետք։

֊ Պարոն Սարգսյան, այս օրերին շատ է խոսվում ԵԿՄ-ի ապագայի մասին, և շա­տերը հենց Ձեզ են տեսնում այս կառույցի նախագահի պաշտոնում։ Նման առա­ջարկ Ձեզ արվե՞լ է։

- Վերջին երեք օրերին բազմաթիվ պատվիրակություններ են եկել՝ շրջանա­յին և մարզային մակարդակներով, որոնք ուղղակի պարտադրանք են դնում իմ վրա, որ դու պարտավոր ես դառնալ ԵԿՄ նա­խագահ, որ դու այլընտրանք չունես։ Ինձ դեժավյու է հիշեցնում, 1997 թվականին էլ ինձ այդպես պարտադրեցին դառնալ վարչապետ։ Ես ամեն գնով աշխատելու եմ, որ այդ կառույցը մնա, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ կառույցի հեղինակու­թյունը բարձրանա։ Ես այդ առումով կգ­նամ պաշտպանության նախարարի և վարչապետի մոտ իմ պատկերացրած կարևորությունն իրենց ներկայացնելու։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս