loader
«Ժողովուրդ». Առանց Սերժ Սարգսյանի կյանք չկա

«Ժողովուրդ». Առանց Սերժ Սարգսյանի կյանք չկա

Gallup International Association կազ­մակերպությունը սոցիոլոգիական հարցում է ներկայացրել, որի համա­ձայն՝ վերջին ամիսներին Կարեն Կա­րապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինը, հակառակը, աճում: Ըստ այդմ, Կարեն Կարապետյա­նի վարկանիշը, անցած տարվա համե­մատ, գրեթե 30 տոկոսով նվազել է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության հնաբնակներից պարզել, թե իրենք ինչպես են վերաբեր­վում սոցիոլոգիական հարցման արդ­յունքներին, և արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրենց համար շարունակում է անփոխա­րինելի մնալ:

ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր Գալուստ Սահակյան

Պարոն Սահակյան, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ վարչապետ Կարեն Կարա­պետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել, իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ աճել, հավատո՞ւմ եք այդ տվյալներին:

Ես կարծում եմ բոլորիս վարկանիշների մասին կարելի է խոսել, բայց նախա­գահի վարկանիշի մասին պետք է չխոսվի, որովհետև նա առանձնահատկություն է այն տեսանկյունով որ մասնակցել է Հայաստանի՝ դեպի ապագա տանող բոլոր ճանապարհների կառուցմանը:

Կարեն Կարապետյանի վարկանիշի առումով անկման հիմքեր տեսնո՞ւմ եք:

Չեմ կարծում, որովհետև օր ու գիշեր աշխատում է, և պետք է վարկանիշը լավ լինի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան

Պարոն Մելիքյան, հրապարակված սո­ցիոլոգիական հարց­ման արդյունքների համաձայն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

Ես կարծում եմ, որ պատճառը հիմնա­կանում պետք է փնտրել ժողովրդի մեջ՝ լավը տեսնելու սպասողականության՝ ավելի արագացված տեմպերի ցանկու­թյուն: Սակայն ես կարծում եմ, որ աշխատանքներ ծրագրային՝ նպատակներն իրականացնելու համար, կատարվում են, և այդ աշխատանքները բավականին բարձր մակարդակով են իրականացվում, և կարծում եմ, որ դրանց արդյունքները պետք չէ շտապողականության դաշտում փնտրել: Ես կարծում եմ, որ դրանք իրենց արդյունքները կունենան առաջիկայում: Ընդհանրապես տնտեսության մեջ առա­ջընթացը շատ արագ տեմպերով հնարա­վոր չէ իրականացնել: Դրանք գործըն­թացներ են, որ իներցիայով չեն կատար­վում: Գործընթացներ են, որ բավական հետևոկաղական աշխատանքների արդյունք կարող են միայն լինել և երկարաժամկետ գործընթացների ձևաչափով:

ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր Սամվել Նիկոյան

Պարոն Նիկոյան, հրապարակված սո­ցիոլոգիական հարց­ման արդյունքներով վարչապետ Կարեն Կարապետյանի վար­կանիշը կտրուկ նվազել է, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես:

Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետ­յանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր, և դա արդյունք է նրա վարած տն­տեսական քաղաքականության: Որևիցե հարցում չի կարող իդեալականորեն բնու­թագրել կոնկրետ այն հարցման թեման, ինչի նկատմամբ կատարվում է: Եվ հար­ցումն էլ կարող է ցանկացած ժամ կամ օր­վա դրությամբ փոփոխության ենթարկվել: Ընդհանուր առմամբ հարցումներին վստահում եմ, բայց այն, որ Կարեն Կարապետյանը շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, միանշանակ է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս