loader
«Ժողովուրդ». Արարատ Զուրաբյան․ Ամսի 23-ը կանցնի, և ամեն ինչ տեղը կլինի

«Ժողովուրդ». Արարատ Զուրաբյան․ Ամսի 23-ը կանցնի, և ամեն ինչ տեղը կլինի

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

- Լինելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, կիսո՞ւմ եք այն որոշումը, որը վերջին օրերին «ԲՀԿ»-ն է որդեգրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի կամ Հայկ Մարությանի հետ:

- Ես «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ եմ և այդ գործու­նեությունը ծավալում եմ համատեղ պառլամենտում: Եվ դա բնական է, որ այն գոր­ծունեությունը, որ ծավալում ենք պառլա­մենտում որպես մեկ թիմ, մեկ քաղաքա­կան միավոր, մենք այնտեղ խիստ միաս­նական ենք և միասին տանում ենք քաղա­քական պրոցեսը:

Այս մի հարթակում կա մի լուրջ տարբե­րություն: Ես գլխավորում եմ «Երևանցիներ» դաշինքը և մրցակից եմ այլ խմբակցությունների: Եվ բնականաբար, յուրա­քանչյուրս մեր մոտեցումները ունենք առանձին խնդիրներին և հարցերին: Ես կարծում եմ ոչ թե այս կամ այն միավորի մոտեցումը պետք է կիսել կամ չկիսել, այլ այդ մթնոլորտը ընդունելի կամ ոչ ընդունե­լի համարել: Մթնոլորտը գնահատում եմ ոչ այնքան դրական, որովհետև այն լար­ված է, և դա որևէ դրական բան չի տալիս:

- Երեկ էլ Արամ Սարգսյանը նշեց, որ այն ուժերը, որոնք ժամանակին սատարել են Նիկոլ Փաշինյանին, այսպես շարունակե­լու դեպքում հնարավոր է՝ իրենց կողքին չլինեն: Համակարծի՞ք եք:

- Ես կարծում եմ, որ հարցը մի քիչ այլ ձևով է դրված: Նորից եմ ասում՝ նախընտրական քարոզչություն և մրցակցություն է, և դա ծնում է որոշակի մոտեցումներ, որոնք լինում են սուր: Ամսի 23-ը կանցնի, և ամեն ինչ տեղը կլինի:

- Բայց այս ուժերը նույն կառավարու­թյան կազմում են:

- Հայաստանի Հանրապետությունում, և, ընդհանրապես, աշխարհում շատ ըն­դունված է, որ նույն քաղաքական ուժի մեջ լինեն տարբեր հոսանքներ: Սա քա­ղաքականության հիմքում ընկած պրոցես է: Այնպես չէ, որ դա օտար է քաղաքակա­նությանը: Որովհետև մշտապես մեկ առանձին կամ տասը առանձին հարցերի շուրջ անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր ունենում են տարբեր մոտեցումներ, և սա բնական է: Ես կարծում եմ, որ յուրա­քանչյուրը պետք է գործի իր խղճին հա­մահունչ և պետք է կարևոր համարի մեր երկրի շահը, որովհետև այն դոմինանտ է:

- Բոլոր դեպքերում հենց Հայկ Մարությանն է խուսափում բանավեճից: Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է Նաիրա Զոհրաբյանի այն ասածը, որ քաղաքական առումով նա չի կարող բանավիճել առանց Նիկոլ Փաշ­ինյանի:

֊ Ես ասեմ որ, իհարկե, չի կարող, որով­հետև Հայկ Մարությանը քաղաքականու­թյան մեջ է մի քանի օր, իսկ քաղաքային տնտեսության մեջ երբեք չի եղել: Այսինքն՝ սրանք ոլորտներ են, որոնք իր համար նոր են: Կանցնի որոշ ժամանակ, և ինքը, ու­նենալով բավականաչափ լավ տրամաբա­նելու հնարավորություն, որը ակնհայտ է, կսովորի շատ բան, բայց դեռևս չի սովո­րել և ճանապարհ ունի անցնելու: Իսկ ես կարծում եմ, որ ի վերջո Երևան քաղաքը փորձադաշտ չէ, որտեղ սկսում են սովո­րել: Պետք է լինեն մարդիկ, ովքեր արդեն ունեն համապատասխան մոտեցումները, գիտելիքները, պատկերացումները և մասնագիտական ունակությունները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս