loader
«Ժողովուրդ». Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով

«Ժողովուրդ». Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով

Օրերս հայտնի դարձավ, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձ է ծրագրվել: «Սասնա ծռերի» աջակիցները հաղորդագրություն էին տարածել, թե «Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տրվել է ղեկավարությունը` Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով»:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար Սերոբ Հարությունյանը հերքել է ատրճանակ հայտնաբերելու լուրը: «Քրեակատարողական ծառայության ամբողջ գործունևթյան ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեր կողմից երբևիցե ատճրանակ, ինքնաշեն և այլ իրեր չի հայտնաբերվել»,- ասել է նա` հրաժարվելով, սակայն, պատասխանել այլ հարցերի: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս