loader
«Ժողովուրդ». Արման Սահակյան․ Մեր երկրին նույնիսկ պակասում են հյուրանոցները

«Ժողովուրդ». Արման Սահակյան․ Մեր երկրին նույնիսկ պակասում են հյուրանոցները

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վար­չության պետ Արման Սահակյանի հետ:

- Այդքան հյուրանոց մեր երկիրն ի՞նչ է անում, պարոն Սահակյան:

֊ Տեսեք՝ կարող եմ ասել, որ շատ դեպքե­րում մեր երկրին նույնիսկ պակասում են այդքան շատ հյուրանոցները: Եթե երկու, երեք գերատեսչություն միանգամից որոշ­ում է որևէ միջազգային միջոցառում իրականացնել, մենք խնդիր ենք ունենում: Իսկ Դուք գիտեք, որ նաև մեր երկրում տուրիզմն է զարգանում: Եթե չեմ սխալ­վում՝ 1,5 մլն տուրիստ ենք ունեցել 2017 թվականի ընթացքում:

- Հերթով բավական շատ շենքեր մաս­նավորեցվեցին: Հիմա մնացե՞լ է մի շենք, որ չի մասնավորեցվել:

֊ Խոսքը վերաբերում է պետակա՞ն սե­փականությանը: Մենք ունենք հաշվառ­ման բազա, որտեղ հաշվառվում է պետա­կան սեփականությունը: Իհարկե, պետու­թյունն ունի բավական մեծ հարստություն այդ առումով դեռևս:

- Այդ հարստությունը մնալո՞ւ է, թե՞ էլի գնալու է մասնավոր սեկտորին:

- Այդ հարստությունն արդյունավետ կա­ռավարվելու է պետության կողմից: Ե՛վ մասնավորեցումը, և՚ արդյունավետ օգ­տագործումը պետական գույքի գերակա­յություններից մեկն է մեզ համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս