loader
«Ժողովուրդ». Արմեն Գևորգյանը, միգուցե, չկալանավորվի

«Ժողովուրդ». Արմեն Գևորգյանը, միգուցե, չկալանավորվի

Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվ­տանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը ևս նրան չկալանավորի:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ առաջին ատյանի դատարանում էլ միջ­նորդությունը քննելիս պարզվել է, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապա­ցույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Ընդա­մենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գևորգյանի դեմ, և այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ ևս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու հա­մար:

Նաև ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դա­տավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գևորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահա­րած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս