loader
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյան․ ՌԴ-ի հետ աշխատելու խնդիր չի լինի

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյան․ ՌԴ-ի հետ աշխատելու խնդիր չի լինի

Անվտանգության ոլորտում առկա խն­դիրների և առաջիկայում նախատես­վող քայլերի շուրջ «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ար­մեն Գրիգորյանի հետ։

֊ Դուք Ռուսաստանի հետ համագործակ­ցությանն ինչպե՞ս եք պատկերացնում։

֊ Ռուսաստանի հետ համագործակցու­թյունը տարբեր մակարդակների է լինելու։ Իմ մասով կա ԱԽ քարտուղարների մա­կարդակով հարաբերությունները բարե­լավելու ճանապարհ։ Ես մայիսի 24-ին հանդիպել եմ ՌԴ անվտանգության քար­տուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Խո­սել ենք Հայաստան-Ռուսաստան հարա­բերությունների բարելավման, համատեղ աշխատելու, ծրագրեր կազմելու մասին։

- Ռուս որոշ պատգամավորներ ասում են, որ համագործակցության հարցում գլխա­վորն այն է, որ տվյալ պաշտոնյան իր տված խոստումից ետ չկանգնի և կատարի դա։

֊ Շատ նորմալ մոտեցում է։ Այստեղ ոչ թե անհատի մոտեցումներն են կարևոր, այլ կառույցների մակարդակով աշխատելու։ Եվ այստեղ որևէ խնդիր չի լինի աշխատե­լու Ռուսաստանի հետ, մանավանդ որ առա­ջին հանդիպմամբ դրա հիմքերը դրվել են։

֊ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ռուս պատգամավորների մի մասն էլ չի ողջունել Հայաստանի նոր կառավարության կազմում հակառուսական դիրքորոշում ունեցող անձանց ընդգրկելը։

- Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննա­դատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափա­զանցված է։ Բոլորն անհանգստացած են այդ առումով, բայց դա անհիմն չափա­զանցված է։ Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշևի հետ, և շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել։ Եվ այդ մասով որևէ անհանգստություն, որևէ խոսք չի եղել։

֊ Դուք Ձեր վերջին հարցազրույցներում խոսել էիք ՀՀ֊ում կոռուպցիայի դեմ պայ­քարի մասին։ Այս ուղղությամբ որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը։

- Հիմա սահմանադրությամբ ԱԽ պա­տասխանատվությունը բարձրացել է։ Այժմ պետք է խորհրդի կառուցվածքը ձևավորվի, դրա վերջնաժամկետը հունիս ամիսն է։ Ընդհանուր քաղաքականության մշակման վրա պետք է աշխատել։ Հայաստանի անվ­տանգության նոր հայեցակարգի անհրա­ժեշտություն կա, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք։ Եվ ընդհանուր առմամբ, կո­ռուպցիայի հետ կապված մենք պետք է ընդհանուր քաղաքականություն մշակենք, ոչ թե միջամտություն կատարենք։

- Դուք ունե՞ք մարդկանց ցանկ, որոնցով պետք է զբաղվեք կոռուպցիայի դեմ պայ­քարի համատեքստում։

- Ես որևէ լիազորություն չունեմ ցուցակ­ներ ունենալու։ Մենք քաղաքականություն ենք մշակում։

֊ Ամեն դեպքում, Դուք ինքներդ ինչպե՞ս եք կոռուպցիոն դրսևորումների դեմ պայ­քարելու։

֊ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարբեր հնարավորություններ կան՝ հան­րային քննարկումները, ավելի շատ խոսել դրա մասին, տեսնել դա որպես ազգային անվտանգության համար մարտահրավեր և գտնել լուծումներ։ Եթե ԱԱ հայեցակար­գում մշակվում է այդ հարցը և դրվում բարձր մակարդակի վրա՝ որպես պաշտ­պանության համակարգ, ապա դա վերց­նում են պաշտպանության ոլորտի կառույց­ները և դրանով առաջնորդվում։ 1-ինը պետք է նոր իշխանությունը կոռուպցիա երևույթից հրաժարվի, այսինքն՝ ամենավերևից հրաման տրվի, որ ով դրանով զբաղ­վեց, պատմելու է։ Մյուս կողմից՝ հանրային ընկալումը պետք է փոխվի, հանրությունն ավելի պահանջատեր դառնա։ Եվ անհրա­ժեշտ է պատմել այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են կամ զբաղվել են։

- Դուք մշտապես քննադատում էիք ՀՀԿ իշխանությանը, որի իշխանավարման տա­րիներին արտագաղթն էր ավելացել, ար­տաքին պարտքը և այլն։ Հիմա ինչո՞վ է նոր իշխանությունը տարբերվելու նախորդից։

- Կառավարման փիլիսոփայությունն է փոխվել։ Այն ժամանակ կար մի հոգի, ով մտածում էր, որ ինքն ամեն ինչ գիտի, և վերևից ներքև կառավարում էր։ Հիմա իշխանության կողմից ժողովրդի հանդեպ պատասխանատվությունն է մեծացել, բոլորս հասկանում ենք, որ ծառայում ենք ժողովրդին, և պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք նրա բարեկեցությունն ու ապահովությունը։ 

- ԳՇ արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով Ձեր ազգականն է, երբ պաշ­տոնից ազատվեց, լուրեր տարածվեցին, որ դա կապված է Ձեր՝ պաշտոն ստանձնելու հետ։

- Իմ՝ պաշտոնի նշանակման հետ դա որևէ կապ չունի։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս