loader
«Ժողովուրդ». Արմեն Մատիրոսյանը Ս. Սարգսյանի մոտ բարձրացրել է ԼՂ խնդրում խաղա­ղության պայմանագիր կնքելու հարցը

«Ժողովուրդ». Արմեն Մատիրոսյանը Ս. Սարգսյանի մոտ բարձրացրել է ԼՂ խնդրում խաղա­ղության պայմանագիր կնքելու հարցը

Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով և գիրք նվիրելու կապակցու­թյամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում էր նաև «ԱՆտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մշտա­պես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպման մանրամասներին, պատմել է. «Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք՝ այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ»: Մատիրոսյանը նաև պատմել է, որ Ս. Սարգսյանի մոտ ինքը բարձրացրել է ԼՂ խնդրում խաղա­ղության պայմանագիր կնքելու հարցը: «Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասաց Մարտիրոսյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս