loader
«Ժողովուրդ». Արթուր Սաքունց․ Դոլարային միլիոնատերերը օլիգարխներ են Հայաստանում

«Ժողովուրդ». Արթուր Սաքունց․ Դոլարային միլիոնատերերը օլիգարխներ են Հայաստանում

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրա­վապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

- Կսահմանե՞ք՝ ով է օլիգարխը: Փորձենք միասին ՀՀ քաղաքական դաշտում գտնել այդպիսիներին:

- 20 տարի շարունակ խոսել ենք այդ մասին: Այն ժամանակ մենք բոլորս ասել ենք, որ ՀՀ-ում կառավարման համակարգը իր բովանդակությամբ քրեական օլիգարխային է: Այսինքն՝ դրանք այն նեղ շրջանակներն են, որ իրենց ձեռքում կենտրոնացրել են պետական բոլոր ռեսուրսները։ Բիզնեսը, կառավարումը, քաղաքականությունը իրար հետ սերտաճած են եղել:

- Մեր քաղաքական դաշտից կնշե՞ք մի քանիսին:

- Բոլոր դոլարային միլիոնատերերը:

- Ի՞նչ կանխատեսում ունեք դեկտեմբրին սպասվող ընտրություններից:

֊ Որ ասում են ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, նշանակում է՝ փոխվել է ՀՀ քաղաքացին: Ռիսկային իրավիճակներ ստեղծող ցանկացածը կստանա համարժեք պատասխան ժողովրդի կողմից: Կանխատեսում եմ, որ կլինեն արդար և ազատ ընտրություններ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս