loader
«Ժողովուրդ». Աշոտ Մանուչարյան. Ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել

«Ժողովուրդ». Աշոտ Մանուչարյան. Ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել: Միաժամանակ նա անդրադարձել է հայաստանայն իրադարձություններին միջազգային հանրության արձագանքներին, երբ հիշում եք՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ միջազգային կառույցները կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել:

«Կոնսենսուս գոյություն ունի աշխարհի դեստրուկցիայի դեմ պայքարող ուժերի միջև: Դեստրուկցիայի ուժերի գերին է հիմա Ս. Սարգսյանը,- նշել է նա՝ հավելելով,- ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնյաներից մեկը նշել է, թե բացառում է, որ Ս. Սարգսյանը ուժ գործադրի: Եթե ռուսերենից թարգմանեմ, մոտավորապես այսպես է ասել. «Ես համոզված եմ, որ խելքը կհերիքի, որ ուժ չգործադրի, իսկ եթե չհերիքեց, մենք իրեն խելքի կբերենք»: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս