loader
«Ժողովուրդ». Ավերիչ երկրաշարժից 29 տարի անց

«Ժողովուրդ». Ավերիչ երկրաշարժից 29 տարի անց

Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրը: Երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին շարունակում է գոյություն ունենալ, քանի որ դրա արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում: Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչև 2001 թվականը կվերականգնվի: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչև 2003 թվականը: Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո նա հայտարարեց, թե աղետի գոտի չկա և վերջ:

Սերժ Սարգսյանը 2008 թվականից խոստանում է հաղթահարել երկրաշարժի հետևանքները: «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»,- այս խոսքերի հեղինակը նույն Սերժ Սարգսյանն է: Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցի մոտ 4 հազար ընտանիք այսօրվա դրությամբ դեռ շարունակում է տնակներում բնակվել: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս