loader
«Ժողովուրդ». Բուհերի խորհուրդներում ՀՀԿ-ականների փոխարեն ՔՊ-ակա՞ն

«Ժողովուրդ». Բուհերի խորհուրդներում ՀՀԿ-ականների փոխարեն ՔՊ-ակա՞ն

Մինչև տարեվերջ ՀՀ կրթության և գի­տության նախարարությունը կառավա­րությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությանը բուհերի կառավարման իւորհուրդներում: Այս թեմայի շուրջ «Ժո­ղովուրդ» օրաթերթը գրուցել է ԿԳ նա­խարար Արայիկ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ձեր նա­խաձեռնությամբ վերջին շրջանում հայաստանյան մի շարք բուհերի հոգաբարձունե­րի խորհուրդների կազմը փոփոխության են ենթարկվում...

- Լուրեր չեն, դրանք իրականություն են. ըստ էության մենք մի շարք բուհերում փո­փոխություն ունեցել ենք: Եվ արդեն այնտեղ գործընթացներ են գնացել: Օրինակ՝ Շիրակի պետական, ագրարային համալսարան­ներում: Բնականաբար, «Բարձրագույն կր­թության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնյաներն առայժմ կարող են տեղ զբաղեցնել և ըստ պաշտոնների տեղ են զբաղեցնում բուհերի հոգաբարձուների խորհրդում: Բայց քանի որ եղել են բազմա­թիվ հրաժարականներ, տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ փոփոխություննե­րը, բնականաբար, պետք է լինեին նաև հո­գաբարձուների խորհրդում: Եվ դա գործըն­թաց է, որը հիմա շարունակվում է, և բոլոր բուհերում էլ այդ փոփոխությունները պետք է լինեն:

- Կնշեք, թե կառավարության և ԿԳՆ-ի կողմից ի՞նչ սկզբունքով են ընտրվում խորհրդի անդամները, նախագահները:

- Տվյալ բուհի հետ որոշակի առնչություն­ները, մասնագիտական որակներն ու հմ­տությունները... բազմաթիվ սկզբունքներ կան: Իրականում մենք շուտով կհրապարակենք նաև մյուս բուհերի կազմերը: Բա­վականին դժվար է ընտրել կազմերը, որոնք կլինեն պատասխանատու, որոնք կլինեն իրենց որոշումներում անկախ և նախկին՝ մեկ կենտրոնից թելադրվող փո­փոխություններ չեն լինի բուհերում: Ըստ էության սա շատ կարճաժամկետ գործըն­թաց է, որովհետև մենք հիմա պատրաստ ենք և խորհրդարան կմտցնենք, դա ամիս­ների հարց է: Խոսքը «Բարձրագույն կրթու­թյան մասին» ՀՀ օրենքի մասին է, որով պաշտոնապես կարգելվի պետական պաշ­տոնյաների ներկայությունը բուհերի կառա­վարման խորհուրդներում: Սրանով մենք լիարժեք ու բավարար ինքնավարություն ու ակադեմիական ազատություններ կտանք բուհերին:

- Այսինքն՝ ՀՀԿ֊ականները չեն փոխարին­վի ՔՊ-ականներով...

֊ Դա նոր օրենքով, բայց հիմա մենք դրա­նից չենք կարող խուսափել, տարբեր կու­սակցությունների ներկայացուցիչներ կլի­նեն, որովհետև ներկայում կառավարու­թյունում էլ կան մարդիկ, որոնք և՛ ՔՊ-ից են, և՛ ՀՅԴ-ից: Դրանից մենք այս՝ գործող օրենքով մանավանդ չենք կարող խուսա­փել: Բայց նոր օրենքը, որը գալու է, կբա­ցառի պետական պաշտոնյաների ներկա­յությունը կառավարման խորհուրդներում:

- Ի՞նչ են արվում՝ խորհուրդների անդամ­ներին, նախագահներին կուսակցականացումից զերծ պահելու համար:

֊ Օրենքը կփոխվի, և այդ հարցը կլուծվի:

֊ Արդյո՞ք ապաքաղաքական անձինք են ընտրվում խորհրդի անդամ կամ նախա­գահ:

֊ Մենք չենք կարող նշանակել նախա­գահ. կրթության և գիտության նախարա­րությունը իր 25 տոկոս անդամներին է առաջարկում, կառավարությունը՝ իր 25 տո­կոսին, 25 տոկոս էլ ուսանողներն են առա­ջարկում, 25 տոկոս էլ՝ բուհերի գիտական խորհուրդը, այնուհետև այդ 100 տոկոսը, նայած բուհերում տարբեր թվեր են՝ 28 հո­գի, 36 և այլն, ընտրում են իրենց խորհրդի նախագահ: Օրինակ՝ ագրարային համալ­սարանում ընտրություն է տեղի ունեցել, և խորհրդի նախագահ է ընտրվել անկուսակ­ցական, նախկինում գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, ով այդ ոլորտի լավագույն մասնագետներից է, Գյումրիում Շիրակի պետական համալսա­րանի խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը: Այսինքն՝ այդ նախկին մի կու­սակցությունից թելադրվող և նշանակվող նախագահներ այլևս չեն լինելու:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս