loader
«Ժողովուրդ». Ցանկացել են սպանել նաև Զապին

«Ժողովուրդ». Ցանկացել են սպանել նաև Զապին

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաև օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաև Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաև` Արտակ Այվազյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` այս բոլոր գաղտնալսումները հրապարակվելու են նաև դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռնբաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսումները հրապարակելով` ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս