loader
«Ժողովուրդ». Դանիել Իոաննիսյան․ ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն

«Ժողովուրդ». Դանիել Իոաննիսյան․ ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն

«Ժողո­վուրդ» օրաթերթը Դանիել Իոաննիսյանից պարզել է ԸՕ-ում կատարված փո­փոխությունների վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր։

Պարոն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի շուրջ ի՞նչ կերպ են քննար­կումներն ընթանալու, երթ կառավարության կողմից մի աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ԱԺ խմբակցություննե­րի կողմից՝ մեկ այլ։

Ես կարծում եմ, որ իրենք քննարկելու են մեր առաջարկած նախագիծը։

ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ խումբը պատրաստակամ է համա­գործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացու­ցիչների հետ։

Իհարկե։ Նախ խորհրդարանն ընդու­նող մարմին է, երկրորդը՝ խորհրդարանը ցանկանում է համագործակցել, և կառավարությունն ուզի, չուզի՝ պետք է հա­մագործակցի։ Բայց պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ան­գամ մեկ տառ գրելուց առաջ մենք քն­նարկումների ենք կանչել բոլոր հիմնա­կան դերակատարներին, քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցություններին։

Սակայն ՀՀԿ-ն այդպես էլ չմասնակ­ցեց այդ քննարկումներին։

Հանրապետականը հրաժարվեց, իսկ մնացած բոլորի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, գաղափարների, մտքերի փոխանակություն։ Եվ ոչ միայն կու­սակցությունների, այլև դիտորդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնե­րի և այլն։ Եվ եթե Հանրապետականը չէր ուզում քննարկել, ես իրենց զգուշ­ացրել էի, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու էլ կպատրաստվի։ Իրենք, փաստորեն, կողմ են նախագծի՝ միայն խորհրդարանական ձևաչափով քննարկմանը։ Ես, իհարկե, կուզեի նաև ՀՀԿ-ի կարծիքը լսել։ Բայց մենք գրում ենք, և ես հուսով եմ, որ դա լինելու է նախագիծ, որը կունենա հանրության լայն շերտերի սատարում։ Իսկ Հանրա­պետական կուսակցությունը չի ներկա­յացնում հանրության ծանրակշիռ զանգ­վածը։ Իսկ այժմ ԱԺ աշխատանքային խմբի հետ պատրաստ ենք քննարկում­ների, որևէ խնդիր չկա։

Նախագծում ի՞նչ փոփոխություններ են տեղ գտել։

Փոփոխությունները շատ են լինելու։ Նախ տեխնիկական բազմաթիվ փոփո­խություններ են լինելու, որոնք Ընտրական օրենսգիրքը կհարմարեցնի արտա­հերթ խորհրդարանական ընտրություններին։ Երկրորդը՝ կապահովենք, որպեսզի ընտրությունները լինեն մրցակ­ցային և մրցակցությունը լինի գաղա­փարների, ծրագրերի, ոչ թե դրամապանակների։

Իսկ վարկանշային ընտրակարգը հանվա՞ծ է։

Նախատեսվում է հանել։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս