loader
«Ժողովուրդ». Դատական նիստերը կասեցվել են

«Ժողովուրդ». Դատական նիստերը կասեցվել են

Այս օրերին հատկապես Երևանի դատարաններում քրեական գործերով նիստերը  չեն կայանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլև անգամ ամենահասարակ հանցագործությունների դեպքում:

Ըստ մեր աղբյուրների` պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բողոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հերքել է այս լուրերը, բայց և ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս