loader
«Ժողովուրդ». Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային

«Ժողովուրդ». Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաև ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին:

Սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում և հաղթել. գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան: Սակայն հիմա էլ ամբաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս