loader
«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում:

Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է:

«Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակեպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որևէ մեկի վերաբերյալ դեռևս որևէ դրական որոշում չի կայացրել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս