loader
«Ժողովուրդ». էդուարդ Աղաջանյան․ ՀՀԿ-ն պետք է մաքրվի քաղաքական դաշտից

«Ժողովուրդ». էդուարդ Աղաջանյան․ ՀՀԿ-ն պետք է մաքրվի քաղաքական դաշտից

«Ժողովուրդ» օրաթերթը քարոզարշա­վի ընթացքը ամփոփել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ կառավարության աշխատակազմի ղե­կավար էդուարդ Աղաջանյանի հետ:

- Պարոն Աղաջանյան, եթե ամփոփենք նախընտրական քարոզարշավը, ինչպե՞ս կգնահատեք այն:

- Քարոզարշավը բավականին խիտ էր՝ հաշվի առնելով որ բոլոր քաղաքական ուժերը ժամկետների տեսանկյունից սահամափակված էին: Ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր էր, առանձնացող և տարբերվող նախկիններից, մասնավո­րապես, բոլոր ուժերի հավասար հնարա­վորությունների տեսանկյունից, ինչպես նաև բանավեճի մշակույթի մուտք գոր­ծելը, որը հույս ունեմ այսուհետ մշտա­պես կլինի մեր քաղաքական կյանքի ան­բաժանելի մաս:

- Համաձա՞յն եք, որ պայքարը գաղափա­րական չէր:

- Այո, համաձայն եմ: Ցավոք, դա այդպես է, բայց դրա համար կա մի քանի օբյեկտիվ պատճառ: Նախ գործող ընտրակարգը մե­ծապես նպաստեց դրան, որովհետև ես հավատացած եմ, որ ռեյտինգային ընտ­րակարգը բավականին ապաքաղաքականացնում է քաղաքական գործընթացները:

- Կարելի է ենթադրել որ ԸՕ֊ում փոփո­խություններ կարվեն, ու կամրագրվի բա­ցառապես համամասնական ընտրակարգ:

- Վստահ եմ՝ եթե մեր քաղաքական ու­ժը ստանձնի իշխանությունը, առաջին օրենսդրական նախաձեռնությունը կլի­նի այս ընտրակարգի փոփոխությունը, որպեսզի մենք հետագայում քաղաքա­կան քննարկումններ ունենանք, ծրագ­րեր քննարկենք, այլ ոչ թե որոշ թեկնա­ծուների շրջապատի և ծանոթության մեծությունից կախված՝ ընտրությունների ելքը որոշվի:

- Հիմնական պայքարը կարծես թե ըն­թանում էր «Իմ Քայլի» և ՀՀԿ-ի միջև: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Առաջնային պատճառը այն է, որ ՀՀԿ-ի թիրախում «Իմ Քայլը» դաշինքն է, և սխալ կլիներ անարձագանք թողնել այդ մեղադրանքները՝ հաշվի առնելով, որ դրանք բավականին ծանր բնույթ են կրում: ՀՀԿ-ի հիշատակումը ամեն հնա­րավոր առիթով նպաստում է նրանց ռեյ­տինգի էլ ավելի իջեցմանը: Ինչքան հա­ճախ մեր քաղաքացիներին նրանց մասին հիշեցվի, այնքան կնվազի հնարավորու­թյունն ու հավանականությունը նրանց ԱԺ-ում ներկայացված լինելու: Սա բնա­կան է, եթե հաշվի առնենք, թե նրանք մեզ ինչ ժառանագություն են թողել: Ին­չո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի համար սկզ­բունքային, որ ՀՀԿ-ն չանցնի ԱԺ: Շատե­րը ասում են, որ ուշադրության կենտրո­նում պահելով նրանց՝ մենք նպաստում ենք նրանց PR-ին, բայց կարծում ենք այդ հիմնավորումը արդեն իսկ հօդս է ցնդում: Նրանք չպետք է լինեն, որովհետև քանի դեռ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կա և ակտիվ է, սև ու սպիտա­կի դիսկուրսը լինելու է: Մնացած քաղա­քական ուժերը իրավացիորեն փնովում են և քննադատում այս բաժանումը, որովհետև, ըստ էության, մենք չենք մտ­նում բովանդակային քննարկումների մեջ, մենք դաշտը բաժանում ենք սև ու սպիտակի, բայց դա ստեղծված իրավի­ճակն է ապահովում: Հենց սրա համար էլ ՀՀԿ-ն պետք է մեր քաղաքական դաշ­տից պարզապես մաքրվի:

- ՀՀԿ-ի մասին անընդհատ խոսելով, մերժվածին մերժելով. արդյոք իրենց մա­սին հիշեցնելու հնարավորություններ չե՞ք ստեղծում:

- Այո, ՀՀԿ-ն և մասնավորապես Սերժ Սարգսյանը մերժվել են, բայց երբ ՀՀԿ-ն պահպանում է իր որոշակի ներկայացվածությունը ԱԺ-ում, մենք խնդիր ունենք վերջնականապես մերժելու, որ այդ երևույթը մեր քաղաքական դաշտում տեղ չու­նենա: Այն հանդիսանում է հակահեղափո­խության ինչ-որ աղբյուր, որը պետք է իսպառ վերանա մեր քաղաքական աս­պարեզից: Դեկտեմբերի 9-ի ընտրություն­ներով մենք և մեր քաղաքացիները պետք է վերջնական արձանագրենք ՀՀԿ-ի վախճանը և վերջնական փուլի հասց­նենք այն պրոցեսները, որոնք սկսվեցին ապրիլ-մայիս ամիսներին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս