loader
«Ժողովուրդ». էդուարդ Գրիգորյան. Կալանավորների բունտ է հասունանում

«Ժողովուրդ». էդուարդ Գրիգորյան. Կալանավորների բունտ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նուբարաշեն» ՔԿՀ նորաշանակ պետ էդուարդ Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, տեղա՞կ եք՝ «Նու­բարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում:

- Ինչի՞ համար:

- Մեկ ամսից ավել է՝ մի խումբ դատա­պարտյալներ հացադուլ են հայտարարել, պահանջում են իրենց առողջական խնդրին ուշադրություն դարձնել, համապա­տասխան քայլեր իրականացնել, մի մասը պահանջում է համաներում իրականացնել և նման այլ խնդիրներ: Նորանշանակ պետ եք, ի՞նչ եք պատրաստվում կոնկերտ անել:

- Նման բան չկա, չգիտեմ՝ ինչ բունտի մասին է խոսքը, ոչ մի բունտ չի հասունա­նում, ու Ձեր ասածները բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ մասին է խոսքը:

- Տարիներ շարունակ բոլորը բարձրա­ձայնում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վիճա­կի մասին, Դուք տեղյակ չե՞ք, թե ՔԿՀ-ում ինչ իրավիճակ է տիրում:

- Հիմա ես շատ զբաղված եմ:

- Ի՞նչ եք անելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանդաների գործունեությունը կասեցնե­լու համար, դատապարտյալները բանդա են ստեղծել ու, անազատության մեջ գտն­վելով, ապոհովված են համապատասխան տեխնիկայով, արդյունքում քաղաքացի­ներից հափշտակություններ են իրակա­նացնում: Դուք կոնկրետ ի՞նչ եք անում այս ուղղությամբ:

- Չգիտեմ՝ տարիներ շարունակ ինչ է եղել, մենք աշխատում ենք:

- Կոնկրետ ո՞նց եք աշխատում, կմանրամասնեք:

- Մենք պարբերաբար մեր աշխատանքն ենք անում, խցերն ենք խուզարկում, մեր աշխատանքն ենք անում, որը մեր առօր­յա աշխատանքն է:

- Բոլոր ՔԿՀ պետերն էլ Ձեր պես են ասել, բայց դա իրավիճակը չի փրկում, բանդան շարունակում է գործել:

- Դուք լուծումը կտեսնեք, որ... լուծումը կտեսնեք:

- Ինչպե՞ս եք պայքարելու «զոն նայողնե­րի» դեմ, ի՞նչ եք արել նրանց դեմ, կասե՞ք:

- Ամեն ինչ անում ենք, տենց բան չկա:

- Կարո՞ղ է վախենում եք նրանցից, դրա համար եք ասում, որ նման բան չկա:

- Ոչ մի ՔԿՀ պետ էլ չի վախենում, ու նման բան չկա:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ քաղբանտարկյալ էր, կալանավայրերում տիրող կոռուպցիոն երևույթների մասին բազմաթիվ հրապարակումներով էր հանդես գալիս:

- Տենց բան չի արվում, եթե եղել է, ապա հիմա դրանց դեմ էլ պայքարում ենք:

- Ինչպե՞ս եք պայքարում, ասեք, մենք էլ իմանանք:

- Դուք կտեսնեք արդյունքը: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս