loader
«Ժողովուրդ». Էլիտար հաճույքները որոշել են բավարարել հարկատուների հաշվին

«Ժողովուրդ». Էլիտար հաճույքները որոշել են բավարարել հարկատուների հաշվին

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում և ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ևս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաև՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին:

Այդ նպատակով կառավարությունն անգամ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Իսկ հիմա խնայված գումարները ծախսվում են նման բաների վրա. ի դեպ, այս երկու կառույցների ղեկավարները վարչապետի խորհրդականներ Արսեն Ավակ Ավակյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն են:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս