loader
«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա

«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է բուհերի ապակուսակցականացման մասին` ընդգծելով փաստը, որ մի շարք ռեկտորներ եղել են քաղաքականացված: «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր»,- ասել է Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, թե նախարարի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշել է. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, այն էլ ոչ թե շարքային կուսակցական, այլ ՀՀԿ խորհրդի անդամ:   

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս