loader
«Ժողովուրդ». Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստանի հետ համաձայնագիրը

«Ժողովուրդ». Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստանի հետ համաձայնագիրը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ պատճառը, ըստ մեր հավաստի աղբյուրների, այս օրերին ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերն են. հիմա ԵՄ անդամ երկրները հետևում են ՀՀ իշխանությունների վարքագծին, և եթե նրանք դուրս գան սահմաններից, միգուց որպես պատիժ զրկվեն ԵՄ աջակցությունից:

Մեր տեղեկություններով` ԵՄ անդամ որոշ պաշտոնյաներ հայաստանյան իրենց գործընկերներին հասկացրել են, որ մինչև պարզ չլինի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շարժման հանգուցալուծումը, իրենց երկրները այս փուլում առայժմ ձեռնպահ կմնան համաձայնագրի շուտափույթ վավերացումից: Նշենք, որ այդ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիան և Լիտվան մասնակի են վավերացրել, և դեռ ԵՄ 25 երկրների խորհրդարանները պետք է իրենց «այո»-ն ասեն: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս