loader
«Ժողովուրդ». Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա

«Ժողովուրդ». Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց.

«Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս