loader
«Ժողովուրդ». Գեներալներից հետ են վերցրել ՊՆ համարանիշները

«Ժողովուրդ». Գեներալներից հետ են վերցրել ՊՆ համարանիշները

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հանգամանքներում է վերադարձրել համարանիշները:

֊ Պարոն Սարոյան, Ձեր մեքենայի՝ ՊՆ պետհամարանիշը հետ վերցնելու համար ո՞վ և ե՞րբ է դիմել: Եվ ի՞նչ հիմնավորմամբ էիք բանակից դուրս գալուց հետո շահագործում ՊՆ համարանիշները:

֊ Ուրեմն, այո, ունեցել ենք, ես էլ եմ ունեցել, բայց երբեք չեմ օգտագործել: Ասենք, երբ սահման ենք գնացել, նոր այդ ժամանակ այդ համարները օգտագործել ենք: Հետո նախարարը..:

- Կոնկրետ ո՞ր նախարարը՝ Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ Սեյրան Օհանյանը:

֊ Սեյրան Օհանյանը զանգել է, խնդրել է, որ հետ ուղարկեք, նույնիսկ այն պայմանով, որ այդ համարները ոչ մեկի չենք տա: Ասենք՝ էն գլխից բանակում ՊՆ 007 համարը իմ մոտ էր, իմ ավտոյի վրա էր, բայց ես ոչ մի տեղ չեմ օգտագործել: Մենակ քառօրյա պատերազմի ժամանակ, նույն էլ գեներալը (խոսքը ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին է, Ք.Մ):

- Չհետաքրքրվեցի՞ք նախարարից, ինչո՞ւ նման որոշում կայացվեց:

֊ Չգիտեմ, նենց չի, որ մենք այդ համարները օգտագործել ենք, ասել ենք՝ խնդիր չկա, եթե ուզում եք, վերցրեք: Ուղարկել եմ, գնացել է պաշտպանության նախարարություն: Ավելորդ ոչ քննարկել ենք, ոչ խոսացել ենք,
ինչ քննարկելու առարկա է, որ:

- Բայց իրավիճակը ցույց էր տալիս, որ ՊՆ համարանիշներով մեքենաները ով ինչպես ուզում, վարում էր:

- Պրինցիպի այդ համարի եղածը մի բան չէր, բանակից մեզի եսիմ մեծ բան չէր հասել, մենք էլ այդ մարդիկ չէինք, որ այդ համարները օգտագործեինք: Ուղղակի, որ գնում ես զորամաս, մի քիչ ավելի քեզի բանակին հարազատ ես զգում էդ համարներով: Էդ էր:

- Այսինքն՝ միայն զորամասեր գնալո՞ւց եք այն օգտագործել, ուրիշ տեղ չի՞ հասել ՊՆ համարանիշներով Ձեր մեքենան:

֊ Տո չէ, այ մարդ, մթոմ մեր ավտոների վրա մեր համարները կան, ու սաղ էլ մեզ ճանաչում են: Տենց խնդիր էլ չունենք: Երևի մարդիկ կարային մտածեին, սաղ մեր համարներն են ուզում դնել, որ իրենց լավ զգան, կամ ի՞նչ կա համարի մեջ լավ զգալու: Ուղղակի մենք, որ բանակում ծառայել ենք, ու դա մեր մեքենաների վրա է եղել, օրինական մեզ մոտ էր: Հետո, բանակից հետո նախարարին ասել էինք, մնացել էր մեր մոտ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս