loader
«Ժողովուրդ». Գևորգ Սաֆարյան․ Կոյուղին լցվում է բանտի միջանցքները

«Ժողովուրդ». Գևորգ Սաֆարյան․ Կոյուղին լցվում է բանտի միջանցքները

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքացիական ակ­տիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ։

- Գևո՛րգ, բանտային պայմաններն ինչպիսի՞ն են եղել։

֊ Ես կարող եմ գնահատական տալ Նուբարաշենի բանտին. Նուբարաշենի բանտը պիտի փակվի։ Այդ բանտը թե՛ 21-րդ դարի, թե՛ անգամ 20-րդ դարի, թե՛ սովետական չափորոշիչներին չի համապատասխա­նում։ Դա մի կառույց է, որտեղ բանտի կոյու­ղին լցվում է բանտի միջանցքները։ Այստեղ պայմանների մասին խոսելն այլևս ավե­լորդ է, այդ բանտն ուղղակի պիտի փակվի։

- Իսկ սննդի առումով ի՞նչ կասեք․ ի՞նչ եք կերել այնտեղ այս ընթացքում։

- Սնունդը մեծամասամբ տնից էր գալիս, բայց բանտում էլ ինչ-որ բան տալիս են։ Չեմ կարող ասել, որ բավարար է, բայց կան դեպքեր, երբ ճաշի տեսակները բա­վարար որակով են։ Բայց մեծամասամբ բանտի սնունդն անբավարար որակ ունի։

- Եղե՞լ է պահ, երբ զղջացել եք Ձեր պայ­քարի համար, թե՞ ամեն դեպքում արժեր։

- Ես երբեք չեմ զղջացել, որովհետև դրա առիթը չունեմ։ 

- Նիկոլ Փաշինյանի պայքարը և հիմա արդեն նրա կողմից կատարվող քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

- Շատ լավ եմ գնահատում, բայց դեռ դանդաղ։ Որոշ մարդիկ խոսում են, որ այ­սօր ձերբակալվել են գեներալ Մանվելը և այլն։ Ոչ միայն գեներալ Մանվելը, այլ մյուս բոլոր ստոր, այսպես կոչված, նախ­կին ղեկավարները, ովքեր թալանել են մեր ժողովրդին, կեղեքել են մեր ժողովր­դին, պիտի հայտնվեն բանտերում։ Եվ շատ դրական եմ գնահատում այդ ամենը։

- Եթե առիթ լինի, նորից դո՞ւրս եք գալու պայքարի։

- Ցանկացած դեպքում քաղաքացին միշտ պիտի լինի զգոն և եթե տեսնում է որևէ գործողություն, որը չի բխում իր, իր պետության կամ ժողովրդի շահերից, պի­տի բարձրաձայնի դրա մասին։ Եթե այս ամենը տեղի չի ունենում, պետությունը սկսում է ինքն իր մեջ լճանալ։

- Դուք Ձեզ քաղաքականության մեջ պատկերացնո՞ւմ եք։ Ժիրայր Սեֆիլյանն արդեն հայտարարել է, որ կուսակցություն է հիմնում։

- Իհարկե, զբաղվելու ենք ակտիվ քա­ղաքականությամբ։ Դեռ ձևաչափը շատ հստակ չէ, բայց, իհարկե, զբաղվելու ենք։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս