loader
«Ժողովուրդ». Գոռ Վարդանյանը, հաղորդավարուհին և անօրինական միգրացիան

«Ժողովուրդ». Գոռ Վարդանյանը, հաղորդավարուհին և անօրինական միգրացիան

Ինչպես հայտնի է՝ Դինա Ակոպովևան «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարն է եղել: 2015 թվականին հաղորդավարուհին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ 9 տարի է՝ ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի կողքին է եղել։ «Առաջին քայլերս եղել է հենց այս ֆեդերացիայի օգնությամբ։ Մինչև օրս այս ֆեդերացիայի հաղորդավարուհին եմ»: Ավելին՝ հաղորդավարուհին Գոռ Վարդանյանի հետ նկարահանվել էր «Հրեշների գայլը» ֆիլ­մում, որը ոստիկանության սպայի մասին է:

Ի դեպ, ֆիլմը որոշ ժամանակ անց արգել­վեց ցուցադրել, քանի որ ֆիլմում այնպիսի տեսարաններ կային, որը ստվեր էր գցում ոստիկանության գործունեության վրա: Չի բացառվում, որ ԱՄՆ-ում Ակոպովնան իր անօրինական գործունեությունը ծավալել է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «բարձր հովանու ներքո»: Ամեն դեպքում, այս ամենը պետք է իրավա­պահները բացահայտեն:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծ­ված իրավիճակի շուրջ զրուցեց Գոռ Վար­դանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից մե­ղադրվում է խարդախության մեջ:

֊ Ի՞նչ կապ ունեմ ես Դինայի հետ:

- Նա Ձեր գործավարուհին է եղել, Ձեր օգնականը:

- Նա ոչ իմ գործավարուհին է եղել, ոչ իմ օգնականը:

- Մեզ տեղեկություններ են հասել, որ Դուք այդ քրեական գործի հետ կապ ունեք:

- Ձեր հոգուն մեռնեմ, ես ինչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ:

- Կրկնում եմ՝ նա Ձեր օգնականն ու գոր­ծավարուհին է եղել:

- Ոչ, Դինա Ակոպովնան 2000-ից, ինչքան հիշում եմ, 2000-ից 2014 թվականը եղել է Հայաստանի դուքենդո ֆուլ կոնտակտ կա­րատեի մրցումները անցկացնող հաղորդա­վար, մրցումները հենց անցկացնում էինք, իրեն հրավիրում էինք որպես հաղորդա­վար կամ մեկ ուրիշի էինք հրավիրում, սա է ընդհանուր կապը մեր և Դինա Ակոպով­նայի միջև:

֊ Վստա՞հ եք հիմա՝ նրա դեմ ԱՄՆ-ի իրա­վապահների կողմից խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ կապ չունե՞ք:

֊ Էս քաղաքում, հիմա տեսեք, ով ինչ մե­ղադրանք ունի, ուրեմն ես իր հետ պետք է կա՞պ ունենամ:

֊ Հիմա կոնկրետ մենք այդ դեպքով ենք հարցնում:

֊ Ես ինչ կապ ունեմ Դիան Ակոպովնայի հետ:

Նկատենք, որ քաղաքապետի խորհրդա­կանը բավականին խառնվեց իրար՝ լսելով Դիանա Ակոպովնայի մասին և հիմնավոր փաստեր ներկայացնելու փոխարեն անընդ­հատ կրկնում էր, թե ինչ կապ ունի նրա հետ: Ի դեպ, Գոռ Վարդանյանի գործունե­ության ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ կապված է նրա քաղաքական դիր­քորոշման հետ. երբ նա բնակվում էր Ամե­րիկայի Միացյալ Նահանգներում, արմա­տական ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Սակայն Հայաստան վերադառնա­լուց հետո նրա հայացքները միանգամից փոխվեցին, և նա դարձավ ՀՀԿ-ի մոլի հետևորդներից, այն աստիճան մոլի, որ երեկ հանուն ՀՀԿ-ական քաղաքապետի՝ բռնություն էր գործադրում ավագանու կին ան­դամներից մեկի նկատմամբ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս