loader
«Ժողովուրդ». ՀՀԿ ԳՄ նիստում քվորում չի եղել

«Ժողովուրդ». ՀՀԿ ԳՄ նիստում քվորում չի եղել

Երեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացրել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկ­վել են hերքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին: Միայն թե նկա­տենք, որ ՀՀԿ ԳՄ նիստերի իրավազո­րությունն այլևս կասկածի տակ է. ԳՄ-ն 21 հոգուց էր կազմված, բայց նրանցից 4-ն արդեն լքել են կուսակցությունը:

ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ ԳՄ նիստերն իրավազոր են, եթե մասնակ­ցել է անդամներից 2/3-ից ավելին, այ­սինքն՝ 15 հոգի: Հիմա ՀՀԿ ԳՄ-ում դե յուրե թեև 17 հոգի է մնացել, բայց նրանց մի մասը դադարեցրել է շփում­ները կուսակցության հետ: Տևական ժամանակ է Մոսկվայում է Տարոն Մարգարյանը, Կարեն Ավագյանը ևս ՀՀԿ քիչ է գնում, իսկ Կարեն Կարա­պետյանն էլ ԳՄ նիստերին վաղուց չի մասնակցում: Ըստ այդմ, ՀՀԿ ԳՄ-ում 2/3-ից ավելիի ներկայությունն ապահո­վելը լուրջ խնդիր է դարձել:

Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստին 15 հոգի ներկա չի եղել, ինչը թույլ է տալիս կարծիք հայտ­նելու, որ այս կուսակցությունում լավա­գույն դեպքում կարող են հանդիպում­ներ, խորհրդակցություններ կազմա­կերպել, բայց ոչ երբեք ԳՄ նիստեր:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս