loader
«Ժողովուրդ». ՀՀԿ-ում ճգնաժամ է

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում ճգնաժամ է

ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից ևս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն. 2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ հիմա այնտեղ մնացել է 17 հոգի:

ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի: Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլևս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից անհետացել է նաև Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է»: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս