loader
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյան․ Հրամանատարին մենակ չենք թողել

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյան․ Հրամանատարին մենակ չենք թողել

«Ժողովուրդ» օրաթերթը ՏԻՄ ընտրու­թյունների մասին զրուցել է «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցու­թյան հիմնադիր անդամ, «ԵԼՔ» խմ­բակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

- Պարոն Աղազարյան, ՏԻՄ ընտրու­թյունների արդյունքները սպասելի՞ էին:

֊ Սպասելի էին: Մի քիչ անորոշ վիճակ կար Կապանում: Մենք տեղյակ էինք մեր հակառակորդի հնարավորություններից: Գևորգ Փարսյանը փորձառության առու­մով առավելություն ունի: Այս փոքրիկ պարտությունը մեր մեծ հաղթանակի մի մասն է:

- 12 թեկնածու ունեցող Էջմիածնում ընտրությանը մասնակցեց ընդամենը 9000 քաղաքացի: Ինչո՞վ էր սա պայմա­նավորված:

֊ Էջմիածինը տարիներ ի վեր հնարավո­րություն չի ունեցել արտահայտելու իր կարծիքը, և հիմա երևի թե դրա հետքերը մնացել են: Բացի այդ, կան մարդիկ, որ տարիներ ի վեր այստեղ չեն, բայց նրանց անունը կա ընտրացուցակներում: Այդ տո­կոսը էջմիածնում մեծ է:

- Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ թեկնածուների ընտրվելը պայմանավոր­ված է Նիկոլ Փաշինյանի գործոնով: Մինչև ե՞րբ պետք է օգտագործվի Փաշինյա­նի բարձր վարկանիշը:

֊ Դա էական նշանակություն ունի: Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է համա­ժողովրդական իշխանությունը: Հետևաբար, կարծում եմ՝ մոտ 2 տարի էլ դեռ այդ հանգամանքը կլինի: Մեր գործըն­կերները, մրցակիցները պետք է հաշվի առնեն սա և շատ ավելի պատրաստ­ված պետք է լինեն:

- ՔՊ-ն հայտարարեց, որ Հրազդանում չի պաշտպանում Սևակ Միքայելյանի թեկ­նածությունը: Դուք, անձնական հարաբե­րություններ ունենալով Սասուն Միքայելյանի հետ, Ձեզ վատ չե՞ք զգում, որ չկանգ­նեցիք նրանց կողքին:

- Վատ չեմ զգում, որովհետև վստահ էի՝ տվյալ պարագայում իր կողքին կանգնել-չկանգնելը ոչինչ չէր փոխելու: Ես համոզված էի, որ Սևակը կհաղթի: Էն­պես չէ, որ մենք մեր ընկերոջը մենակ ենք թողել, և էնպես չէ, որ մենք մեր հրամանատարին թողեցինք մարտի դաշտում ու հեռացանք: Էստեղ քաղա­քական խնդիր կար: Սասուն Միքայելյանը մեր վարչության նախագահն է, և քա­նի որ հեղափոխությունից հետո մենք որոշակի լծակներ ունենք, չպետք է որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծ­վի, որ մենք այդ լծակները կարող ենք օգտագործել անձնական խնդիրներ լու­ծելու համար: Վստահ եմ՝ Սևակը իր վրա դրված պատասխանատվության տակից դուրս կգա: Եթե ընդդիմադիր ուժ լինեինք, մեր բոլոր հնարավորություններով կպաշտպանեինք Սևակին:

- «Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամ­ներ բացահայտորեն պաշտպանում էին մյուս թեկնածուին՝ Լևոն Ստեփանյանին: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է ազնիվ:

֊ Սևակը չէր հանդիսանում ՔՊ-ի թեկնա­ծուն: Այսինքն՝ դա մարդկանց անձնական որոշումն է: Այնուամենայնիվ եթե ես լինեի ավագանու անդամ, այդպես չէի վարվի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս