loader
«Ժողովուրդ». «Իմ քայլ»-ի պատգամավորներն ընդդեմ կառավարության անդամների

«Ժողովուրդ». «Իմ քայլ»-ի պատգամավորներն ընդդեմ կառավարության անդամների

Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ֆուտբոլի սիրահար է, նաև մշտապես քարոզել է առողջ ապրելակերպ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից փորձեց ճշտել՝ արդյոք իրենք են ֆուտբոլային այդ խաղի կազմակերպիչը, և Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում արդյոք կիրակի է անցկացվելու խաղը, սակայն նա հերքեց մեր տեղեկությունները»: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս