loader
«Ժողովուրդ». Ինչու դեռևս չի շահագործվել Ստեփանակերտի օդանավակայանը

«Ժողովուրդ». Ինչու դեռևս չի շահագործվել Ստեփանակերտի օդանավակայանը

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի և կապված է 2011թ. Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, թե ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղևորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, կթողնեին, որ թռիչքը կայանար:

Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչև այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբ կլինեն Երևան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթեր, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվել այդ նպատակից, և ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս