loader
«Ժողովուրդ». Իրավապահները փնտրում են իրենց միջի Հուդային

«Ժողովուրդ». Իրավապահները փնտրում են իրենց միջի Հուդային

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության խմորը դեռ շատ ջուր կուզի: Այժմ փաստ է, որ գաղտնալսման փաստով երկու հատկանիշներով է քրեական գործով հարուցվել:

Իսկ ո՞րն էր «պաշտոնական լիազորություններն անցնելու» առիթով հարուցված քրգործի իմաստը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները կասկածներ ունեն, որ շարքային մեկը չէր կարող գաղտնալսել ուժային կառույցների առաջին դեմքերին, և հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է պաշտոնատար անձանց թեթև ձեռքով:

Այսինքն` համակարգը փնտրում է, թե ով է եղել այն անձը, որը համակարգի ներսում գտնվելով և լավ տիրապետելով գործին` գաղտնալսել է ԱԱԾ և ՀՔԾ պետերին և ինչ որ եղանակով հանրայնացնելով այն: Ու շատ կարևոր է, թե ինչ մոտիվացիայով է իրականացվել:

 Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս