loader
«Ժողովուրդ». Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում

«Ժողովուրդ». Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում: Պաշտպանի խոսքով, սակայն, փորձ է արվում բոլոր նռնակների կիրառման պատասխանատվությունը թողնել Երանոսյանի վրա. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, և ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե միայն Լևոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետևանքների համար պատասխանը կրում է Լևոն Երանոսյանը», – փոխանցեց պաշտպանը: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս