loader
«Ժողովուրդ». Լիլիթ Մակունց․ Հերթագրվել են նախարարությունում ստուգումների համար

«Ժողովուրդ». Լիլիթ Մակունց․ Հերթագրվել են նախարարությունում ստուգումների համար

Ազգային պատկերասրահում հայտնա­բերված չարաշահումների և մշակույ­թի ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մշա­կույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Եթե Արմեն Ամիրյանին և նրանից առաջ պաշտոնավարած Հասմիկ Պողոսյանին առնչվող չարաշահումներ բացահայտվեն, Դուք ինչպե՞ս եք վարվելու:

Բնականաբար, եթե իրավապահ մար­մինները հայտնաբերեն չարաշահումներ, և պատասխանատուներ լինեն, այդ թվում Ձեր նշած անձինք, նրանք պա­տասխանատու են օրենքի առջև: Այդտեղ որևէ մեկը խոչընդոտ հանդիսանալ չի կարող, և չպետք է խոչընդոտի: Արդարու­թյան և օրինականության վերականգն­ման համար բոլորս հավասարաչափ պա­տասխանատու ենք:

Իսկ եթե փորձեն Ձեզ դիմել, խնդրել:

Նման բան տեղի ունենալ չի կարող: Ես որևէ գերատեսչության, որևէ լիազոր մարմ­նի աշխատանքներին խոչընդոտելու և մի­ջամտելու իրավունք չունեմ և որևէ մեկս չենք կարող մեկս մյուսի լիազորությունների վրա վերահսկողություն սահմանել:

Նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներում բացահայտումների մասին բարձրաձայնվեց, մասնավորապես Ազգային պատ­կերասրահում 60 մլն դրամի յուրացման: Այս գործի ընթացքի հետ կապված Ձեզ ինչ է հայտնի:

Այն չարաշահումները, որ բացահայտվել են իրավապահների կողմից, այժմ գտն­վում են նրանց վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է այն չարաշահումներին, որոնց մասին բարձրաձայնվում է մամու­լում, մենք խնդրել ենք, որ համապատաս­խան մարմիններն ուշադրություն դարձնեն դրան և ընթացք տան: Իսկ աուդիտի բաժ­նի հետ կապված ես արդեն նշեցի, որ դժ­վար է իրականացնել մանավանդ պատկե­րասրահի պարագայում, երբ խոսքը գնում է տարիների և շատ մեծ թվով նմուշների մասին: Տարիների հետաքննության աշխատանք ունենք, և լուրջ աուդիտորական ռեսուրսի պակաս կա:

Պատկերասրահի կտավների վաճառք մասին էր նաև խոսվում:

Մենք որպեսզի հասկանայինք՝ ինչ կտավների մասին է խոսքը, որոնք են վաճառվել, այդ ընթացքում մի հետաքրքիր հանգամանքի հետ առնչվեցինք. պարզվում է՝ Մշակույթի նախարարությունում գոյություն չունի կտավների ցանկ՝ հեղինակների անուններով և անվանումներով։ Կա միայն թիվը, որ այսքան թվով նմուշներ գոյություն ունեն: Մենք հիմա պատկերասրահից խնդրել ենք, որպեսզի մեզ տրամադրեն այդ ամբողջ ցանկը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի առնչությամբ ասվեց, որ Մարտիրոս Սարյանի կտավներն են իր մոտ հայտնաբերվել: Այդ առնչությամբ ուսումնասիրություն արվե՞լ է, և ի՞նչ ձևով կարող էին անհատի մոտ հայտնվել այդ թանկարժեք կտավները:

Մեզ, իհարկե, մտահոգեց այդ հանգամանքը: Հարցում ենք ուղղել Ազգային պատկերասրահ, որպեսզի ճշտենք՝ արդյոք այդ կտավները որևէ կերպ առնչություն ունեն պատկերասրահի հետ, և ինչ-որ փուլում ինչ-որ գործարք կատարվել է, հանձնվել են իրեն այդ կտավները, թե ոչ։ Եվ պաշտոնապես պարոն Ծատուրյանից արձագանք ենք ստացել, որ այդ նմուշները որևէ կապ չունեն Ազգային պատկերասրահի հետ: Թե ինչպես են հայտնվել կտավները Ձեր կողմից նշված անձի մոտ ես չեմ կարող ասել: Հուսամ՝ քննությունը կպարզի դրանք, նաև հետամուտ ենք լի­նելու, որպեսզի նկարներն ի վերջո հայտնվեն Ազգային պատկերասրահում և լինեն պետական վերահսկողության տակ:

Այսինքն՝ այն հանգամանքը, որ պաշտոնաթող նախագահի եղբորն է առնչ­վում, խնդիր չի՞ հանդիսանա Ձեզ համար:

Եթե մենք գործ ունենք օրենքի խախտ­ման հետ, ինչ-որ բան այնպես չի տեղի ունե­ցել, ինչպես կարգն է, որևէ մեկը ո՛չ նախ­կին, ոչ ներկա իշխանավորներից չի կարող խոչընդոտ հանդիսանալ օրենքի գերակա­յությունը պահպանելու և ամեն ինչ իրավա­կան դաշտ տեղափոխելու համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս