loader
«Ժողովուրդ». Լոռու մարզի երիտասարդները միացել են Երևանում անցկացվող բողոքի ակցիային

«Ժողովուրդ». Լոռու մարզի երիտասարդները միացել են Երևանում անցկացվող բողոքի ակցիային

Վանաձորի և Լոռու մարզի մյուս բնակավայրերի երիտասարդները, ուսանողները ևս միացել են Երևանում անցկացվող «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիային: Անգամ Ալավերդի քաղաքից էին շատ երիտասարդներ շտապել մարզկենտրոն Վանաձոր՝ ցույցին մասնակցնելու համար: Նրանք շրջափակել էին Վանաձորի Արցախ պուրակին հարող Տիգրան Մեծ պողոտան` կասեցնելով երթևեկությունը:

«Սա էն դեպքն ա, որ ամբողջ հայությունը պիտի միանա: Բոլորս էս վիճակից գոհ ենք, չենք ուզում էս ամեն ինչը շարունակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից Դավիթ Խաչատրյանը:

Ցուցարարների հավաստմամբ` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը առավոտյան ավելի մեծաթիվ էր: Վերջիններս հետագա գործողությունները պլանավորելու և վաղվա օրակարգը հստակեցնելու համար Տիգրան Մեծ պողոտայից շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Նրանք կոչ են անում հանրությանը միանալ բողոքի ակցիային նաև այսօր` ժամը 11:00-ից, Վանաձորի Արցախ պուրակում: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս