loader
«Ժողովուրդ». «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու»։

«Ժողովուրդ». «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում և դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում էր ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Նա իր պաշտոնը լքեց թավշյա հեղափոխությունից հետո միայն, սակայն այդպես էլ չի կանգնել արդարադատության առաջ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանից դեռ մինչև հրաժարականը «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել է՝ ինչո՞ւ մինչև հիմա չի պատժվել նրա նախորդը: Թանդիլյանը հայտարարել է, թե բյուջեից որևէ դրամի յուրացում կատարած անձինք արժանի են խստագույն պատժի, որ դա հավասարազոր է դավաճանության: «Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որևէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով»:  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս