loader
«Ժողովուրդ». Մարտի 1-ի հրամայականը

«Ժողովուրդ». Մարտի 1-ի հրամայականը

Այսօր մարտի 1-ի 11-րդ տարելիցն է, իրադարձություն, որ եկավ համալրելու հայոց պատմության ամենաողբերգական էջերի շարքը: Իսկ ի՞նչ էր եղել. 11 տարի առաջ իշխանությունները, ոտնահարելով ՀՀ սահմանադրությունն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերը, բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ` ստիպելով դադարեցնել խաղաղ նստացույցերը: Արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց տասը ցուցարար: Կեղծ ցուցմունքների և կեղծված ապացույցների հիման վրա սարքված քրեական գործերով բանտերում հայտնվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ: Վերջին տասը տարում նախկին իշխանություններն ամեն ինչ արել են մարտի 1-ի իրադարձությունները կոծկելու համար` սկզբում քրեական գործի քննությունը տանելով կատարվածի մեղքը բացառապես ընդդիմադիր գործիչների վրա բարդելու ուղղությամբ: Պատահական չէ, որ մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալների՝ ՄԻԵԴ ներկայացրած բողոքները հերթով բավարարվում են: Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործի քննությունը վերսկսվել է, իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են 2008թ. բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռ քննվում են նաև առանձին դրվագներ՝ կապված և՛ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետ, և՛ արդեն երեկոյան տասը զոհերի մասով: Ու պետք է արձանագրենք, որ այս գործի անաչառ քննությունը, բոլոր հանգամանքների բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իրոք հրամայական է: Եվ այս ամենը պետք է անել այնպես, որ որևէ մեկը չկասկածի իրավապահների ու դատավորների անաչառության վրա: Նոր իշխանությունների օրոք այս գործի բացահայտումն, ըստ էության, հիմնավորումն է այն փաստի, որ որևէ հանցանք, այն էլ՝ պետության նկատմամբ, չպետք է մնա անպատիժ: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս