loader
«Ժողովուրդ». Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրությունը

«Ժողովուրդ». Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրությունը

«Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ աղմկալի փաստեր բացահայտվեցին: Պարզվում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել` առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ հայտարարել է. «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների բնույթը վաղուց ի վեր նորություն չէ որևէ մեկի համար, այնպես որ՝ կառավարության կողմից նման պատասխանը միանգամայն բնական է:

«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի մեջ իշխանություններն ամրագրել էին մարդուն «բացարձակապես անհրաժեշտության» դեպքում կյանքից զրկելու իրավունքը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված էր նախագծում։

Հետագայում հանրային ճնշման ներքո իշխանությունները, բարեբախտաբար, ընկրկեցին ու նախագծից հանեցին այս նախադասությունը: Բայց, դե, «անհրաժեշտության դեպքում» մարդկանց սպանելն այս իշխանությունների ենթագիտակցության մեջ է նստած. ապացույցը 1999թ. հոկտեմբերի 27-ի և 2008թ. մարտի 1-ի ոճրագործություններն են, որոնց հետևեց բացարձակ մենիշխանությունը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս